Thursday, 30 03 2023
Ինչով «փակել» օդը․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա

Այս գնաճը շատ ծանր ու լուրջ ազդեցություն կունենա նախ գյուղատնտեսության վրա

Պարարտանյութի  գները ևս աննախադեպ բարձրացել  են: Ներկայումս պարարտանյութը վաճառվում  է նախկին գնի համեմատ գրեթե կրկնակի-եռակի անգամ թանկ:  Գյուղատնտեսության և գյուղմթերքի ինքնարժեքի վրա պարարտանյութի այսչափ թանկացման հետևանքների, նաև գնաճի պատճառների մասին խոսել ենք գյուղատնտեսական մշակությամբ զբաղվող նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

Նա ևս հաստատեց, որ իր պրակտիկայում երբեք ազոտական պարարտանյութերն այսպիսի գին չեն ունեցել, սա աննախադեպ գնաճ է: Որպես թանկացման հիմնական պատճառ, թեև նշվում է գազի գնի թանկացումը՝հաշվի առնելով, որ ազոտական պարարտանյութը  բնական գազի հենքի վրա  է արտադրվում, սակայն ինքը համոզված է՝ դա չի կարող լինել  հիմնավոր  փաստարկ և  գազի գինը չէր կարող  այսչափ ազդեցություն ունենալ: «Ես զրույցներ  եմ ունեցել ոլորտի հետ կապ ունեցող մարդկանց,մատակարարների  հետ, և եկել եմ համոզման՝ դա իրականում պայմանավորված է ներկրող երկրների՝ Վրաստանի, Իրանի,Ռուսաստանի կողմից գների կտրուկ բարձրացմամբ»,-նշում է Պետրոսյանը: Նրա դիտարկմամբ՝ այս գնաճը շատ ծանր ու լուրջ ազդեցություն կունենա նախ՝ գյուղատնտեսության վրա: Պատճառներից մեկն այն է,որ շատ գյուղատնտեսական հողեր, տարիներ շարունակ զրկված լինելով սնուցման աղբյուրներից, սննկացած,դեգրադացված են և  առանց պարարտացման հնարավոր չէ պատկերացնել դրանց  օգտագործումը, արդյունավետությունը, բույսերի սննդառության,բերքատվության  ապահովումը և ոչ միայն ազոտական, այլև կալիումական,ֆոսֆորական և այլ պարարտանյութերով:

Մեր հարցին՝խոսք կա,որ շատ հաճախ պարարտանյութթերը չարաշհում են մեր տնտեսվարողները,իրականում վնասակար է դրանցով  գերհագեցման, Պետրոսյանն ասաց.«Համաձայն եմ՝կա նաև հակառակ երևույթը,հատկապես ջերմոցային տնտեսություններում ոչ գրագետ և ոչ էլ բարեխիղճ կերպով են օգտագործում պարարտանյութերը՝արագ հասունացում ապահովելու նպատակով»: Սակայն դրա պատճառն այն է,որ կառավարության կողմից այդ ուղղությամբ  քաղաքականություն չի տարվում: «Ո´չ, խորհրդատվություն  տրամադրելու գործընթացն է ինտենսիվ, ո´չ առավել ևս  վերահսկողությունն է բավարար: Սննդի տեսչության մարմինն էլ իր սահմանափակ ռեսուրսներով և լիազորություններով չի կարողանում օժանդակել խնդրի կարգավորմանը»,-ասում է տնտեսագետը:

Մյուս կողմից՝ այս գնաճը, ըստ նրա, բավականին լուրջ ազդեցություն է ունենալու գյուղարտադրության, մթերքի ինքնարժեքի վրա: «Այն տնտեսվարողները, մշակողները, ովքեր կունենան հնարավորություն, թանկ գնով պարարտանյութ կգնեն և կունենան լավ արդյունք,իսկ ում հնարավորությունը չի ների, կամ շատ քիչ կպարարտացնի, կամ ընդհանրապես չի կարողանա օգտագործել, և արդյունքում կտուժի  արտադրանքը և´ որակապես,  և´քանակապես, հետևաբար վնաս կկրի  նաև մշակությամբ զբաղվող տնտեսվարողը: Դրան գումարած՝ պարարտանյութի քիչ օգտագործումը կարող է հանգեցնել   ավելի քիչ գյուղմթերքի գոյացմանը, ինչն էլ՝  գնաճի ավելացմանը»,-ընդգծում է մեր բանախոսը: Դա էլ քիչ է, նրա հաշվարկով, կգումարվի  վառելանյութի  արժեքի շեշտակի թանկացումը, որի գինը ևս այս տարի աննախադեպ է: Հաշվի առնելով, որ առանց դիզվառելիքի չի կարող կազմակերպվել գյուղատնտեսությունը, նաև այն, որ թանկացել են թունաքիմիկատներն ու սերմնացուները, գնաճն էլ ավելի տպավորիչ ու անկառավարելի կարող է դառնալ: Պետության կողմից իրավիճակի մեղմացուցիչ միջոցառումների հարցին  անդրադառնալով ՝պարոն Պետրոսյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարն իր  հարցազրույցի ժամանակ  հուսադրող հայտարարություն է արել, որ սկսելու են բանակցություններ Իրանի, Արաբական երկրների, ԵԱՏՄ երկրների, Քուվեյթի հետ՝ավելի մատչելի գներով պարարտանյութեր և գյուղատնտեսական այլ նութեր ներկրելու համար:

«Բայց խնդիրն այն է, որ սրա մասին պետք էր ավելի վաղ մտածել՝ նոյեմբեր ամսից: Հիմա մի 20 օրից կմեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքները, հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը լեռնային, նախալեռնային գոտիներում, ջերմատներում արդեն մեծ ծավալներով կարտոֆիլի տունկ է կատարվել: Իսկ պարարտանյութ գրեթե չկա Հայաստանում, չնչին քանակությամբ է, ինչը նշանակում է, որ բարձր գներով դրսից կներմուծվի և կվաճառվի»,-եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում