Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Խորհրդարանական ընդդիմության արդարացումները ԵԽԽՎ-ի բանաձևին դեմ քվեարկելու վերաբերյալ անազնիվ են

Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչքան էլ որ շատերս հիացած չենք Հայաստանում ժողովրդավարության մակարդակով, որոշ ոլորտներում ժողովրդավարության հետընթաց և ակնառու թերություններ ենք տեսնում, շատ ավելի բարձր ակնկալիքներ ունեինք ժողովրդավարական բարեփոխումներից, և ամենևին հակված չենք Հայաստանը կայացած ժողովրդավարությամբ երկիր ներկայացնելուն, այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմության արդարացումները ԵԽԽՎ-ի բանաձևին դեմ քվեարկելու վերաբերյալ անազնիվ են։

– Բանաձևը նշանակալից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակման և գերիների առկայության վերաբերյալ արձանագրումների տեսանկյունից։ Առհասարակ, երբ խոսքը գնում է ճգնաժամային իրավիճակում դիվանագիտության մասին, նպատակահարմար չէ միջազգային ատյաններում ցույց տալ ներքին հակասություններ, մանավանդ, երբ բանաձևում չկան հայկական կողմի համար վտանգավոր ձևակերպումներ։

– ԵԽԽՎ-ի բանաձևում կա նաև օբյեկտիվ քննադատություն Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, մասնավորապես, հղում է արվում Ֆրիդոմ Հաուզի կողմից մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ գնահատականներին։

– Ինչպես վկայում են նույն Ֆրիդոմ Հաուզի զեկույցները, վերջին տարիներին ժողովրդավարությունը հետընթաց է ապրել ամբողջ աշխարհում՝ համավարակի, հակամարտությունների, Սառը պատերազմի ոգու վերականգնման պատճառով, իսկ մենք նաև կործանարար պատերազմ ենք ունեցել։ Սա, իհարկե, չի արդարացնում իշխանությունների կողմից ժողովրդավարության որոշակի նորմերի անտեսումը։

– Ուրիշ ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ ժողովրդավարությունն է խարխլել անվտանգությունը Հայաստանում և պատերազմում պարտության հիմնական պատճառն է հանդիսացել, հիմա հանկարծ դարձան ժողովրդավարության ջատագո՞վ։

– Իրենց օրոք Հայաստանը հաստատ ավելի ժողովրդավար չի եղել։ Անձամբ ես ստիպված եմ եղել տասներեք տարի անցկացնել աշխարհի հեռավոր թեժ կետերում՝ Հայաստանում բոլոր դռները իմ առջև իրենց կողմից փակելու պատճառով։ Իսկ ես անգամ քաղաքականության հետ կապ չունեի, ընդամենը լավ դիվանագետ մասնագետ էի, որը համարձակվել էր որոշ տաբու հարցեր բարձրացնել, կոմֆորմիստ չլինել և միջազգային կազմակերպությունում պահանջված մասնագետ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում