Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

ՌԴ-ի և Ուկրաինայի հայ համայնքները մտավախություն ունեն՝ վատ զարգացումների դեպքում ամենաշատ տուժողներից են լինելու

Ղրիմի բռնակցումից ի վեր ութ տարի շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը ներկայումս հասել է պայթունավտանգ ճգնաժամային իրավիճակի, որն ամեն րոպե կարող է դուրս գալ կառավարելիության մակարդակից և վերածվի ռազմական բախման։

Ակնհայտ է, որ ռազմական բախումն ահռելի խնդիրներ ու վտանգներ  է ստեղծելու թե´ Հայաստանի համար, որը ՌԴ-ի դաշնակիցն է ու ՀԱՊԿ անդամ երկիր է, և թե´ հատկապես երկու երկրներում ապրող  հայկական  համայնքների քաղաքացիների համար: Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի  և Ուկրաինայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:  Ռուսաստանաբնակ հրապարակախոս-լրագրող, վերլուծաբան Վահե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայ համայնքը բնականաբար չի կարող Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը հակառակ  տեսակետ ունենալ, իրենց համար ընկալելի և ընդունելի է  ռուսական պաշտոնական դիրքորոշումը. «Մեր կարծիքով՝ Ռուսաստանը սխալ քաղաքականություն այս փուլի համար չի որդեգրել, բացի այդ՝ ամեն ինչ անում է, ամեն ջանք ներդնում է, որ հակամարտությունը չսրվի,  չվերածվի ռազմական մեծ բախման, որին, ցավոք, համարժեք չի արձագանքում Ուկրաինան»: Դրա  հիմնական պատճառն, ըստ Ավանեսյանի, այն է, որ այս հակամարտության մեջ Ուկրաինան ձեռքերն է, բայց հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ընդհանրապես ՆԱՏՕ-ն:

Նա համոզված է, որ այս ուժերին իրականում չի հետաքրքրում՝ Դոնբասն ում է պատկանում, պարզապես փորձում են օգտվել հանգամանքներից և Ուկրաինային գործիք դարձնելով՝  իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել, ամրապնդել՝ ի հակակշիռ  Ռուսաստանի: Իսկ մյուս կողմից՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելը  ռազմավարական ոչնչացմանը հավասարազոր իրողություն կլինի Ռուսաստանի համար:  Նա կկորցնի որպես գերտերություն իր կշիռն ու ռեգիոնալ նշանակությունը: «Թեև ամեն ինչ, քաղաքական հայտարարությունները, քննարկումներն ու ընդհանուր տրամադրվածությունը հուշում են, որ Ռուսաստանը պատրաստ է որոշակի փոխզիջումային  համագործակցության և հաստատապես չի ցանկանում պատերազմ, ամեն կերպ խուսափում է, բայց Ռուսաստանն արդեն ամեն հնարավոր բան զիջել է,  և  անհնար է պատկերացնել, որ Ռուսաստանը թույլ կտա ՆԱՏՕ-ի զորքերի ամրակայում բառացի իր քթի տակ ՝ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ»,-ընդգծում է վերլուծաբանը:

Մեր զրուցակիցն ասում է՝ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ ցանկալի զիջումներ կորզելու նպատակով Արևմուտքը խաղադրույքները գնալով բարձրացնում է, ամեն միջոցով փորձում է  Ռուսաստանին ավելի ճնշել, ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել, ավելի մեծ  արգելանքների տակ դնել: Հետևաբար, ըստ Ավանեսյանի՝ հիմա ռուսական զորքերի տեղակայումը սահմանով մեկ զսպիչ նշանակություն ունի և ոչ թե հարձակողական ու եթե Ռուսաստանը չանի հակակշռող, կանխարգելիչ  քայլեր, Արևմուտքը կհասնի իր բոլոր հակառուսական նպատակներին: Այնուհանդերձ, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ Ուկրաինայի իշխանությունը կհասկանա, որ սա այնքան էլ իր պատերազմը չէ, ընդամենը գործիք է և շահ չունի հնարավոր պատերազմից:

Ավանեսյանը վստահ է, որ Ռուսաստանում բնակվող  ցանկացած հայ ամենից առաջ ցանկանում է, որ հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով  կարգավորվի և թե ինչ գնով՝ դա երկրորդական է: «Սա մեր խաղը չէ: Լավ արդյունքներից մենք առանձնապես շահելու բան չունենք, բայց վատ զարգացումների դեպքում  ամենաշատ տուժողներից ենք լինելու: Աստված մի արասցե,եթե բախում տեղի ունենա, շատ վատ կազդի Ռուսաստանի, հետևաբար հայ համայնքի կյանքի վրա, շատ կթուլացնի համայնքը և Հայաստանի օգտակար լինելու  նրա հնարավորությունները»: Դրանից բացի՝ ըստ նրա՝ պատերազմը շատ վատ կանրադառնա  Ուկրաինայի և Ռուսաստանի հայերի հարաբերությունների վրա: «Փաստացի երկու երկրների հայերը հակառակ,թշնամական  կողմերում են հայտնվելու: Ռուսաստանցի ազգությամբ հայ քաղաքացիները  պաշտպանելու են Ռուսաստանի շահերը,Ուկրաինայի հայերը՝հակառակը, և կոնֆլիկտը  վերածվելու է «բախման» նաև հայերի միջև, ինչը ամենանցանկալի ու ցավալի երևույթը կլինի»:

Ուկրաինայի հայերի միության անդամ Դավիթ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ընդհանուր  դիրքորոշումն արտահայտել են հակամաարտության սկզբից և այս 8 տարվա մեջ  դա որևէ փոփոխություն չի կրել. « Ղրիմը Ուկրաինա է, նրա անբաժանելի մասը Մենք ճանաչում ու պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կողմից 1991 թվականին ընդունված սահմաններով»:  Հետևաբար  Ռուսաստանի կողմից Ղրիմն ու Դոնբասն օկուպացված են:

Համայնքի շրջանակում իշխող տեսակետների, տրամադրությունների ու սպասումների առումով Մկրտչյանը նշեց, որ անկախ հայացքների տարբերություններից, համայնքի ներսում մի հարցի ու գաղափարի շուրջ միասնական են՝ խաղաղ  ճանապարհով խնդրի հանգուցալուծում:

Մկրտչյանը, հաշվի առնելով Ուկրաինայում իշխող կարծիքները և պաշտոնական հայատարարությունները, հակամարտության կարգավորման հարցում լավատես է: Նա հակված է կարծելու՝այնուամենայնիվ, ակտիվ բանակցությունների միջոցով կողմերը ընդհանուր հայտարարի կգան .«Ի վերջո 21-րդ դարն է… Բացի այդ էլ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ իր վերջին հայտարարության մեջ  շեշտել է միտքը, որ ուկրաինացի ժողովուրդը թող գոտեպնդվի, չհուսալքվի, ամեն ինչ անում են  և հույս ունեն, որ դիվանագիտական ճանապարհով կլուծվի խնդիրը»:

Իսկ վատագույն սցենարի զարգացունմների պարագայում նրա կարծիքով՝ առավելապես հարվածի տակ կընկնի Արևելյան Ուկրաինայի հայության վիճակը, հետո նոր ողջ համայնքի: «Դեռևս առաջին բախման  ժամանակ այդ շրջանում բնակվող հայերի զգալի մասը հայտնվեցին հումանիտար լուրջ խնդիրների մեջ և մինչ օրս շատերի համար հաղթահարված չէ: Մոտ 120-130 հազար հայերի մի մասը տնանկ դարձան, ունեզրկվեցին, առաջացան  սոցիալ-տնտեսակաան լուրջ խնդիրներ, մի մասն արտագաղթեցին  տարբեր երկրներ, այդ թվում նաև  Հայաստան վերադարձան: Պատկերացնու՞մ եք՝ եթե հիմա էլ լինի բախում, ինչ սարսափելի հետևանքներ կունենա»,-ընդգծում է Մկրտչյանը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում