Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեզ պետք է ժամանակակից սպառազինություն, ավելի լավ կլիներ շեշտը դնել արևմտյան զենքի վրա  

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր, որոնց էությունն այն է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաժամանակյա կերպով ապահովեն իրենց զինված ուժերն ու մյուս ուժային կառույցները նույնատիպ սպառազինությամբ, միևնույն մակարդակի համակարգերով և որ իր դաշնակիցներին ամենաժամանակակից զինատեսակները վաճառում է ներքին գներով։

Նախօրեին նաև պարզ դարձավ նաև, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Արդյոք սա բավարա՞ր է հայտարարելու համար, որ Հայաստանը ապահովված է արդիական զենքով, և արդյոք սա խանդավառվելու առիթ է։

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս փաստերից ինքն անձամբ առանձնապես չէր խանդավառվի, քանի որ նման հայտարարությունները ոչինչ չեն նշանակում. «Նման հայտարարություններն ամեն ինչ կարող են նշանակել՝ սկսած նրանից, որ ամեն ինչ լավ է, վերջացրած նրանով, որ ամեն ինչ վատ է: Նման պաշտոնյայի հայտարարությունից մենք ոչինչ էլ չենք կարող հասկանալ, թե իրականում ինչ է արվում»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով է ռուսական արդիական զենքը արդյունավետ, փորձագետը պատասխանեց. «Իրականում ռուսական զենքը վատը չի աշխարհում, բայց ավելի լավ կլիներ, ամեն դեպքում ավելի արևմտյան զենք»:

Նույն խնդրի առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մի քանի ուղղաթիռով խորքային բարեփոխումների մասին պետք չի մտածել: Սա փոքր քայլ է, իսկ բարեփոխումն այդ փոքր քայլերի ամբողջությունն է: Փոքր-փոքր, վաղը, մյուս օրը կդառնա մեծ: Շատ լավ եմ վերաբերվում ուղղաթիռներին, դրանք լավ ուղղաթիռներ են մեր խնդիրների համար: Մենք այդ ուղղաթիռների հին մոդելներն էինք շահագործել տարիներ շարունակ: Հիմա գոհ ենք, որովհետև դրանք շատ նպատակային են մեր տարածաշրջանի համար, մեր խնդիրների համար, բազմապրոֆիլ են, ավելի շատ տրանսպորտային պրոֆիլով»:

Անդրադառնալով Բորդյուժայի հայտարարությանը, Արծրուն Հովհաննիյանն ասաց. «Շատ ուրախ եմ և անձամբ սպասում եմ որպես հայ, որպես նախկին զինվորական, որ մեր զինված ուժերը համալրվեն հնարավորինս շատ և արդիական սպառազինությամբ: Ինչքան շատ, այնքան լավ: Մենք դրա կարիքն ունենք թե պատերազմի ընթացքում կորցրածը վերականգնելու իմաստով, թե նոր պատերազմի ժամանակ ի հայտ եղած թերությունները վերացնեելու առումով: Մեզ պետք է ժամանակակից սպառազինություն, որովհետև պատերազմներն առաջ են գնացել: Եթե Բորդյուժայի ասածը նշանակում է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է իրենց սպառազինման որակով, ցուցանիշներով հավասարվեն ՌԴ-ին, դա կարելի է համարել չափազանց մեծ ձեռքբերում»:

Հարցին, թե որակի առումով մենք պետք է արևմտյան, թե՞ ռուսական սպառազինության վրա շեշտը դնենք, նա պատասխանեց. «Իրականում, մենք այսօր ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով, իհարկե, նաև մեր փորձից ու բանակաշինության մոդելից ելնելով պետք է շեշտը դնենք ռուսականի վրա, բայց առանձին դեպքերում առանձին տեսակների մասով, իհարկե, կարելի է և պետք է գործել Արևմուտքի հետ: Ընդ որում, այդ առանձին ասածը նույնիկ ռուսաստանն ինքն է գնում Արևմուտքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում