Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Մեր ռազմավարական դաշնակցի դիրքերի թուլացումը բերել է նրան, որ Թուրքիան այս տարածաշրջանում իրեն շատ ավելի վստահ է զգում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

-Պարո՛ն Մելքոնյան, նախօրեին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հարավային Կովկասի խաղաղության ամրապնդման հարցը։ Ի՞նչ նպատակ են այսպիսի քննարկումները հետապնդում։

-Իմ կարծիքը Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ միշտ մնացել է նույնը։ Տարիների փորձը հուշում է, որ երբևէ Թուրքիան այս տարածաշրջանում Հայաստանի շահը հաշվի չի առել որպես հավասարը հավասարի, և, բնականաբար, միշտ փորձել է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել, ինչը շատ հստակ երևաց 2020-ի պատերազմի ընթացքում և հետո։ Եվ այն ոգևորությունը, որ հայկական որոշ շրջանակների մոտ նկատվում է, ինձ ոչ միայն չի համոզում, որ արդարացված է, այլ նաև անհանգստացնում է, որովհետև հերթական անգամ հայկական կողմը կարող է հայտնվել թուրքերի լարած ծուղակի մեջ։ Եվ հիմա Թուրքիայի Անվտանգության խորհրդի հերթական նիստն արձանագրում է հետևյալ փաստը, որ Թուրքիան այս տարածաշրջանում հստակորեն իր շահերը առաջ մղող, և, ինչու չէ, տարածաշրջանում եղանակ ստեղծող է իրեն համարում, ինչը երբեք չի կարող բխել հայ ժողովրդի և Հայաստանի շահերից։

-Տեսակետ կա, որ Թուրքիան դառնալու է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Այսրկովկասի ամենաազդեցիկ երկիրը։ Հայաստանը պատկերացնո՞ւմ է այդ հեռանկարը։ Հայաստանը պատրա՞ստ է այդպիսի հեռանկարի

-Ենթադրում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի դիրքերի թուլացումը բերել է նրան, որ Թուրքիան այս տարածաշրջանում իրեն շատ ավելի վստահ է զգում, և կարող է ներկայանալ տարածաշրջանում եղանակ ստեղծող երկիր։ Եվ բանը հասել է նրան, որ այսօր Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների սրման պայմաններում Թուրքիան նույնիսկ միջնորդի գործառույթ է իր վրա վերցրել, և զարմանալիորեն Ռուսաստանի պես մեծ երկիրը տեղի տալով՝ պատրաստակամություն է հայտնել ընդունելու Թուրքիայի միջնորդությունը Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում։ Եվ, բնականաբար, եթե Թուրքիան նման գործառույթ է վերագրել, որ արդեն կարող է 17 միլիոն և 600․000քառ կմ տարածքներ ունեցեղ երկրների միջև հանդիսանալ միջնորդ երկիր, բնականաբար, այս տարածաշրջանում իրեն շատ ավելի սանձարձակ կարող է պահել և ներկայանալ որպես եղանալ ստեղծող երկիր, ինչը, իհարկե, շատ ցավալի է։

-Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ-թուրքական հարաբերություններին։

-Այս պահին այդ գործընթացը չվիժեցնելու նպատակով թուրքական կողմը ներկայանում է կարծես որպես առանց նախապայմաններ առաջադրող երկիր, բայց ես իրականում համոզված եմ, որ ընթացքում անկարելի է, որ Թուրքիայի կողմից օրակարգ չմտնեն բանակցային գործընթացում մի շարք խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ հուզել են Թուրքիային։

Առաջին հերթին Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը ՀՀ կողմից, խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի վերահաստատմանը, որովհետև 1921-ի հոկտեմբերին, երբ կնքվել է Կարսի պայմանագիրը, այն կնքվել է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող երկրների միջև՝ Քեմալական Թուրքիայի և Խորհրդարային Հայաստանի։ Իսկ այժմ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Թուրքիայի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ են, և եթե նման տարածքային ճանաչում լինի, Ախուրյան- Արաքսը պաշտոնապես դե յուրե ճանաչվի պետական սահման, ինչը մենք գիտենք, իրականության մեջ Սևրի դաշնագրով Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված հայ-թուրքական սահմանն է միջազգային իրավունքի տեսանկյունից, սա կնշանակի, որ Թուրքիան լուրջ հաջողություն է արձանագրում։ Հաջորդ հանգամանքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է Արցախով հանդերձ, և, բնականաբար, մյուս կետը՝ ցեղասպանության խնդիրը, որից հրաժարվելու պարագայում Հայաստանը կհրաժարվի նաև պահանջատիրության իրավունքից, էլ չեմ ասում չորրորդ նախապայմանի խնդիրն  էլ կա, որը անկասկած վերաբերում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, որն ամբողջ թուրքական աշխարհը կմիացնի միմյանց, և Հայաստանը՝ որպես ռազմաքաղաքական շերտ, այլևս Սյունիքի հատվածում վտանգ չի ներկայացնի պանթյուրքիստական գաղափարների համար։

– Անթալիա դիվանագիտական ֆորումին հնարավոր մասնակցությունը ինչպե՞ս եք դիտարկում։

-Խնդիրն այն է, որ մենք չգիտենք օրակարգը, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այդ խորհրդաժողովին, բայց մինչև հիմա չի խոսվում այն մասին, թե ինչ է օրակարգը, և հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը այդ օրակարգում ինչպիսի տեղ պետք է գրավել։ Որպես բարի կամքի դրսևորում՝ գուցե այդ մասնակցությունը արդարացված է, բայց զգուշավորությունը և հայկական կողմից օրակարգի ճշտումը պարտադիր է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում