Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Կա ոչ թե հրաժարվել-չհրաժարվելու, այլ հայկական հարցը հայկական պետականության պրիզմայով կառավարելու խնդիր

Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի համատեքստում շարունակվում են հանրային բուռն հարցադրումները ցեղասպանության միջազգային ճանաչման հանգամանքի առնչությամբ, դրա հանդեպ Հայաստանի պետական պատասխանատվության կամ պարտավորության առնչությամբ: Հնչում են գննահատականներ, որ առանց նախապայմանի բնորոշումը կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության ճանաչման հարցից: Երբ այս գնահատականների եւ մեկնաբանությունների դաշտից դուրս ենք բերում զգայական տարրերը եւ թողնում պրակտիկ քաղաքական նյութը կամ տրամաբանությունը, ապա թերեւս հանգում ենք բավականին պարզ հարցի՝ Հայաստանն ի՞նչ ազդեցություն ունի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, եթե դիտարկենք այդ հարցի տեղն ու դերը այս կամ այն խոշոր քաղաքական կենտրոնի կամ սուբյեկտի արտաքին քաղաքական օրակարգում: Երբ, օրինակ, 2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի վերջո օգտագործեց ցեղասպանություն բառը ամենամյա ուղերձում, դա Հայաստանի եւ հայկական լոբբիի՞ շնորհիվ էր, թե՞ աշխարհաքաղաքական իրողությունների, որոնք առաջացրել էին Թուրքիային կոշտ մեսիջ հղելու անհրաժեշտություն: Սա չի նշանակում, որ հայկական լոբբին կատարում է անպտուղ աշխատանք: Բացարձակ: Այն կատարում է կարեւոր աշխատանք, որը սակայն կարող է հակառակ էֆեկտ ունենալ արդեն Հայաստանի հանրապետության համար, եթե Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվի արտերկրի հայկական լոբբիի տրամաբանությունը: Ի վերջո, ոչ թե պետությունը պետք է ենթակա լինի լոբբիստական կառույցների առաջնահերթություններին, այլ նրանք պետք է լինեն պետական առաջնահերթություններին ենթակա: Որովհետեւ, հայկական հարցն է ենթակա այն պետությունների առաջնահերթություններին, որոնցում գործում է հայկական լոբբին, այլ ոչ թե այդ պետությունների առաջնահերթություններն են ենթակա հայկական հարցին: Բարդ մաթեմատիկա կամ մեխանիկա չէ:

Հետեւաբար, երբ Հայաստանը պարտավորություն կամ պատասխանատվություն է ստանձնում ցեղասպանության միջազգային ճանաչման համար, պետական քաղաքականությունը փաստորեն դարձնում է այդ գործընթացի «պատանդը» եւ փաստորեն ուղիղ կախվածության մեջ դնում այն երկրներից, քաղաքական այն կենտրոններից, որոնք իրենց շահերից ու ռազմավարական առաջնահերթություններից, տակտիկական անհրաժեշտություններից բխելով են այս կամ այն քայլն անում հայկական հարցի առնչությամբ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը ներկայումս ունի արդեն իսկ մի պետության քաղաքական առաջնահերթությունների գերակայությունը թոթափելու խնդիր, որի հնարավոր միջոց կարող է դիտվել ի դեպ հայ-թուրքական կարգավորման արդյունավետ գործընթացը: Իհարկե դա բավականին բարդ եւ բազմաշերտ խնդիր է, որի առնչությամբ չպետք է ունենալ պատրանքային սպասումներ: Բայց, այդուհանդերձ, Հայաստանի համար խնդիրը հայկական հարցը իր պետական առաջնահերթություններին եւ անհրաժեշտություններին ենթարկեցնելն է, ըստ այդմ՝ դրանցից բխող հրամայականների շրջանակում կառավարելը: Իսկ Հայաստանի առաջնահերթությունը՝ հատկապես ներկայումս բավականին անկանխատեսելի եւ անորոշ համաշխարհային միջավայրում, Հայաստանի տարածքային ամբողջությունն ու անվտանգությունն են, ինչպես նաեւ Արցախի շուրջ ռիսկերի կառավարման գործում հայկական հնարավորությունների աստիճանական վերականգնումը: Այդ առումով, Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության հնարավորությունը Հայաստանի համար իրավիճակի կառավարելիության հավելյալ հնարավորություն է, որի «առանց նախապայմանների» բնույթը բոլորովին չի նշանակում հրաժարում ցեղասպանության հարցից, այլ նշանակում է այդ հարցի սպասարկում եւ կառավարում ըստ Հայաստանի հանրապետության անվտանգային ընթացիկ հրամայականների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում