Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մոսկվայում Նժդեհի մասին ֆիլմը չի ընդհատվել․ չնայած խոչընդոտներին՝ ցուցադրվել է մինչև վերջ

Նախօրեին Բանակի 30-ամյակի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում կազմակերպել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը, որը, ըստ ռուսական աղբյուրների, ընդհատվել է Ռուսաստանի ոստիկանության միջամտության արդյունքում։ Մինչդեռ մեզ հայտնի դարձավ, որ ֆլիմը ցուցադրվել է մինչև վերջ՝ չնայած հրահրած սադրանքներին և խոչընդոտներին։ Ռուսաստանի հայերի միությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին մանրամասներ։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ նախ բանակի 30-ամյակին նվիրված ելույթներ են եղել, ներկայացրել են, թե ով է եղել Նժդեհին, ապա եղել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը․«Կար դրսում կանգնած ոստիկանություն, որին մենք էինք հրավիրել՝ անվտանգությունն ապահովելու համար»,-ասացին միությունից։

Ոստիկանությանը չի հաջողվել ներկաներին ցրել է «նացիզմի ռեաբիլիտացման» անթույլատրելիության հոդվածով։

«Ցուցադրության ժամանակ ոստիկանությունից մի պահ եկան, փաստաթուղթ էին բերել, որ իբր անթույլատրելի է այս ցուցադրությունը, սակայն Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայության ղեկավար Մ․ Պավլիկյանը բացատրել է, որ ոստիկանությունը որևէ իրավական հիմքով չի կարող արձանագրել, որ այստեղ  խախտում կա, և չի ընդունել փաստաթուղթը։ Այսպիսիով, մի քանի տարբերակով փորձել են գալ և կանխել, բայց ամբողջ միջոցառումը շատ բարձր մակարդակով անցնել է։ Պետք է նշենք, որ նաև Ռուսաստանի և Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով են փորձել ճնշումներ գործադրել, զանգել են և հարցրել, փորձել կանխել, այսինքն՝ պետք է նշենք, որ հայերն էլ կային այդ խաղի մեջ, ինչը զարմանալի էր»,-ասացին Ռուսաստանի հայերի միությունից։

Այսպիսով, Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն կսկսի բոլոր այն սադրիչների դեմ, ովքեր փորձել են խափանել ցուցադրությունը։

«Միևնույն ժամանակ, մենք չափազանց վտանգավոր ենք համարում օրեցօր աճող միտումն առ այն, որ Ռուսաստանում իրականում կա օտարերկրյա հետախուզական ցանց, որը պատրաստ է ցանկացած պատվեր իրականացնել։ Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա նրա անվան շուրջ շահարկումները դադարեցնելու համար երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական ​​մակարդակով ռուս-հայկական հանձնաժողով ստեղծել Գարեգին Նժդեհի անունը վերականգնելու համար։ Սա թույլ կտա մուտք գործել ռուսական արխիվներ և հասնել ճշմարտության բացահայտմանը: Ի պատասխան մեզ՝ որպես հասարակական կազմակերպության, խորհուրդ տվեցին չխառնվել այս գործին, քանի որ, իբր «այդ հարցով արդեն իսկ զբաղվում է իշխանությունն ամենաբարձր մակարդակով»,-ասացին միությունից՝ հավելելով, որ տեղի ունեցածը մտածված և պլանավորված սադրանք է․ այսօր Ադրբեջանը փորձում է մեր բոլոր ձեռքբերումները կանխել, իրենով անել, և սա այդ ամբողջ շղթայի մի մասն է։

Այսպիսով, սադրանքի կազմակերպիչները իրենց առջև դրված խնդիրը չեն լուծել, ֆիլմի ցուցադրությունը չի ընդհատվել, իսկ ռուսական մամուլում հրապարակումները, թե իբր կանխվել է ցուցադրությունը, իրականության հետ աղերս չունեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում