Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուկրաինական գերլարման ֆոնին Հայաստանը «պոլիգոնի» սպառնալիքից զերծ պահելու հրամայականը

Համաշխարհային գլխավոր հարցը շարունակում է լինել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման հավանականությունը՝ կլինի՞ ներխուժում, թե՞ ոչ: Եվ այդ հարցը հնչում է ավելի ու ավելի հաճախ, հատկապես այն բանից հետո, երբ պարզ  դարձավ, որ ԱՄՆ-ն  ու ՆԱՏՕ-ն  չեն ընդունել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները:

Թեև Վաշինգտոնն ու Բրյուսելը հայտարարում են, որ այդուհանդերձ պատրաստ են շարունակել երկխոսությունը, այդուհանդերձ առաջանում է հարց՝ մերժում ստանալու պարագայում Պուտինը կգնա՞ ռազմական քայլի, թե՞ ոչ: Եվ ընդհանուր կամ գերիշխող եզրակացությունն այն է, որ Պուտինի գլխում տեղի ունեցողը հանելուկ է բոլորի համար: Հայաստանում կա առկա իրավիճակի վերաբերյալ երկու առանցքային մտահոգություն, ինչի մասին առիթ ունեցել ենք խոսելու: Մեկն այն է, որ ուկրաինական ուղղությամբ ռազմական էսկալացիայի պայմաններում Ռուսաստանը Հայաստանի առաջ չդնի այսպես ասած «իր կողմից կռվելու» պահանջ: Ընդ որում, խոսքը կամ խնդիրը զուտ ռազմական հանգամանքը չէ:

Հայաստանի համար չափազաննց լուրջ խնդիր է, եթե անգամ դրվի քաղաքական «կռվի» որևէ պահանջ: Այդ պարագայում Հայաստանի համար լրջագույն ռիսկ է լինելու թե այդ պահանջին ենթարկվելը, թե՝ չենթարկվելը: Իհարկե այդպիսի իրավիճակի հավանականությունը թերևս մեծ չէ: Ռուսաստանն ակնհայտորեն խաղում է Բելառուսի հետ տանդեմով և առայժմ չի դիտարկում Հայաստանը, առավել ևս, որ իրադարձությունների տրամաբանությունը ամենևին միարժեք չէ և այդուհանդերձ բավականին «խորհրդավոր» է ամերիկա-ռուսական բանակցության բովանդակությունը: Այդ իմաստով, տպավորություն է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը «անցնում» են այսպես ասած կետ առ կետ կամ շախմատային խաղատախտակի վանդակ առ վանդակ, ու դեռևս չեն հասել Կովկասին: Բայց, այստեղ  իհարկե առաջանում է մյուս, թերևս ավելի հավանական ռիսկը՝ Կովկասում որևէ «մետաստազը», որ կարող է տեղի ունենալ գործընթացի ծավալմանը զուգահեռ, եթե այդ ծավալումը լինի ռազմական տրամաբանությամբ: Այդ համատեքստում բավականին մտահոգիչ է Թուրքիայի հայտարարությունը, որ ագրեսիայի դեպքում Անկարան իրեն կդրսևորի որպես ՆԱՏՕ անդամ: Այս իրողություններն են, որ առավել քան կարևոր են դարձնում հայ-թուրքական շփումները, որոնց ընթացիկ նպատակն անգամ հայ-թուրքական կարգավորման հեռանկարը չէ, այլ աշխարհաքաղաքական մուրճի ու սալի բախման ընթացիկ գերբարձր ռիսկի պայմաններում Հայաստանը «պոլիգոնի» ճակատագրից զերծ պահելը: Որովհետև իրադարձությունների այդօրինակ տրամաբանությամբ զարգացումը ըստ էության անկանխատեսելի է դարձնում որևէ հետևանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում