Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ, բոլոր արկերն ընկել են թռիչքուղու և օդանավակայանի շենքի մոտ:
Միջադեպի հետևանքով ինքնաթիռների կայանատեղիում վնասվել է Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող երկու քաղաքացիական ինքնաթիռ։
Իրաքի իշխանությունը հարձակումն անվանվել է «ահաբեկչական գործողություն, որի նպատակն է խաթարել տարածաշրջանում Իրաքի դերը վերականգնելուն ուղղված կառավարության ջանքերը»: Հարձակման համար պատասխանատու են որոշ «ահաբեկչական խմբավորումներ»։
Իր հերթին Իրաքյան ավիաուղիներ ընկերությունը հայտնել է, որ միջադեպը չի ազդել Բաղդադի օդանավակայանի աշխատանքի վրա, ներքին և միջազգային չվերթներն իրականացվում են սովորական ռեժիմով։