Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Երևանի քաղաքից և հեռուստատեսությունից կարելի է պատկերացնել հայոց լեզվի վիճակը․ նոր նախագիծը նույնիսկ  ուշացած է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով 2023 թվականից  բարձրագույն ուսումնական  հաստատություններ ընդունելության համար  նախատեսվում է պարտադիր պահանջ դարձնել 2 միասնական քննությունը, բացի այդ՝ 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունը: Նշենք նաև, որ ըստ նախագծի` անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի  ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննություն։

ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի  դեկան Արծրուն Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր երկու քննության սահմանումը գլխավորապես  պայմանավորված է ուսանողների թվի զգալի  կրճատումով, ինչն էլ իր հերթին կապված է ընդհանուր բնակչության թվի նվազման հետ: Հարցին՝արդյոք սա բացասաբար չի՞ անդրադառնա կրթության որակի վրա, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանն ասաց, որ անխուսափելիորեն  վատ  ազդեցություն է թողնելու ընդունվող ուսանողների կրթական որակի վրա: «Եթե նախկինում մի տեղի համար կար սուր պայքար, մրցակցություն, հիմա  մեծամասամբ նվազագույն բալ ապահովողներից գրեթե բոլորն ընդունվում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե հիմնական խնդիրը  կրթության  անհասանելիությունն է, վարձավճարների բարձր լինելը,այդ թվում՝ հայագիտության, ի պատասխան Սահակյանն համաձայնեց, որ դա բավականին լուրջ խնդիր է, եթե հատկապես  համեմատում ենք  մեզանում առկա  միջին աշխատավարձի չափերի հետ: Այնուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, այլ կերպ պատկերացնելն էլ է դժվար, քանի որ չենք կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ հենց այդ վարձավճարներն են ապահովում բուհերի գոյությունը, դասախոսների աշխատավարձը: Այդ պատճառով էլ բոլոր բուհերն էլ շահագրգռված են այս փոփոխությամբ :

«Իմ կարծիքով՝ այն լավ կազդի ուսանողների քանակի ավելացման վրա: Ավելի քիչ թվով դիմորդներ կստանան անբավարար: Այս առումով իմաստ չունի շատ քննություն դնել»,-ասում է Ավագյանը:

Բացի այդ՝ նա ընդգծեց, որ ուսանողների համար գործում են բազում սոցիալական ծրագրեր, զեղչեր՝սկսած երկրորդ կիսամյակից գործում են սոցիալական սուղ պայմաններում գտնվողների, ծնողազրկության,սահմանային բնակիչ լինելու հանգամանքներով,հաշմանդամ լինելու պատճառով և այլ գործոններով պայմանավորված:

Արդյոք սա դրական  կազդի՞  հայոց լեզվի իմացության մակարդակի վրա և արդյոք բազմաթիվ դժգոհություններն են պատճառը, որ նախարարությունը դիմեց  այսպիսի փոփոխության, նա պատասխանեց, որ դեր խաղացած կլինեն ահազանգերը, քանի որ հայոց լեզվի այլընտրանքային դարձնելը վատ մտահաղացում էր, ծանր հետևանքներ կարող էր թողնել: «Մի մոռացեք, որ լեզուն նաև ազգային մտածողության և ինքնության ձևավորման հիմնասյուներից  է: Կարծում եմ՝ Հայաստան աշխարհում բնական է, որ  հայոց լեզուն  պարտադիր լինի ամեն մի հայի համար»-ընդգծեց Ավագյանը: Միանշանակ նա ողջունելի  է համարում  այդ բացթողման շտկումը, որի շնորհիվ դպրոցներում նորից մեծ ուշադրություն կդարձվի  «Հայոց լեզու» առարկայի  ուսուցմանը, ինչն էլ կնպաստի, որ  բուհերում մասնագիտացողներն ավելի լիարժեք տիրապետեն մայրենի լեզվին: Նրա համոզմամբ՝ հիմնական  խնդիրը գալիս  է դպրոցի ոչ բավարար մակարդակի կրթություն ապահովելուց:  Մինչև դպրոցը երկու ոտքի վրա չկանգնի, չի կարգավորվի խնդիրը»,- եզրափակեց  մեր բանախոսը:

ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ, լեզվաբան, ակադեմիկոս  Լավրենտի Միրզոյանը կարծում է, որ այս նախագիծը նույնիսկ  ուշացած է, քանի որ  լեզուն միշտ պետք է լինի գերակա: Նա նշեց նաև՝ ինքը  տարիներ շարունակ բարձրաձայնել է խնդիրը, որ հայոց լեզվի քննությունը պարտադիր պետք է լինի բուհ ընդունվելիս՝ մատնանշելով, որ  այդպես է ամրագրված  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում, դա օրենքի պահանջ է, հակառակ որոշումը կոպիտ  խախտում է: Նրա համոզմամբ՝ ներկայումս առկա  ամբողջ քննակարգն է  խնդրահարույց և մերժելի. «Ուսանողներն այժմ, առանց սովորելու հայոց լեզվի քերականությունը, ուղղագրություն ու ուղղախոսությունը, մեխանիկորեն  անգիր անելով են  բուհ ընդունվում, երբեմն տարրական գիտելիքներ չունենալով և բացարձակապես չտիրապետելով լեզվին; Եվ եթե հաշվի ենք առնում, որ հիմա ուսանողների քանակի լուրջ պակաս կա, երբեմն  բուհ են ընդունվում մի քանի բան անգիր արած, անգրագետ աշակերտներ»,-ընդգծում է Միրզոյանը:

Նա ցավով է արձանագրում, որ մենք անընդհատ օտարում ենք մեզնից և կորցնում ենք մեր դիմագիծը, չենք  մտածում, որ լեզուն մեր պահպանության երաշխիքն է: «Այսօր մայրենին այնքան խղճուկ վիճակում է հայտնվել, որ շատ ֆակուլտետներում Հայոց լեզվի ամբիոնները պարզապես  միանում են այլ ամբիոնների: Օրինակ՝ տնտեսագիտական համալսարանում այսօր չի գործում առանձին հայոց լեզվի ամբիոն, միացված է օտար լեզուների ամբիոնին»,-նշում  է լեզվաբանը:

Միրզոյանն ընդհանրապես ձախողված  է համարում  հայոց լեզվի հանդեպ տարվող քաղաքականությունը, հատկապես գովազդների,հեռուստատեսային, մամուլի  խոսքի վերահսկողությունը: «Բավական է նայել  Երևանին և կտեսնենք՝քաղաքը կարծես կորցրել է հայկականությունը: Ոչ մի գովազդային վահանակի վրա չի պահպանվում  «Լեզվի մասին » ՀՀ օրենքի պահանջը: Համատարած օտարալեզու բառեր են՝առանց հայերեն անվանումների: Նույն տխուր պատկերն է հեռուստատեսային, մամուլի, նույնիսկ գրահրատարակչության լեզվի վիճակը: Սա նշանակում է՝պետական մակարդակով  պետք է  խիստ վերահսկողություն իրականացվի առկա խնդիրների ուղղությամբ և ընդհանրապես մեծացվի հոգածությունը լեզվի հանդեպ»,-իր համոզմունքն հայտնեց լեզվաբան Միրզոյանը:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում