Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Արցախում տեխնոլոգիական կրթությունը պետք է զարգացում ապրի, որը նաև անմիջականորեն կապված է պաշտպանության խնդիրների հետ  

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որ ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր են ընտրել Նվեր Միքայելյանին:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը բուհի գործունեության համար անհրաժեշտ պայմանները վերականգնելու նպատակով:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը նշեց. «Այն ծրագիրը, որ մենք սկսել ենք, շարունակելու ենք Արցախում, տեխնոլոգիական կրթությունը պետք է զարգացում ապրի, որը նաև անմիջականորեն կապված է պաշտպանության խնդիրների հետ, որովհետև տեխնիկայի, տեխնոլոգիաների իմացությունը խիստ կարևոր է նաև պաշտպանության համար:
մենք այսօր երեք ուղղություններ ենք առաջ տանում. IT, գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, քաղաքաշինության և ջրային համակարգերի զարգացումը: Ջրային աղբյուրների շատ մասն արդեն մնացել է հկառակորդի հսկողության տակ, և մենք պետք է այլ ռազմավարություն որդեգրենք, որ կարողանանք ավելի քիչ ռեսուրսներով կարողանանք ապահովել և խմելու, և ոռոգման ջրերի առկայությունը»,-ասաց նա:

Թոքմաջյանի խոսքով, համալսարանը հետպատերազմյան շրջանում հետազոտական ուղղությամբ ևս լուրջ առաջընթաց է ունեցել, շուրջ 20 միջազգային ամսագրերում հրապարակված աշխատանքներ ունեն. «Բացի դրանից 10 գյուտ ունենք Գագիկ Ներսիսյանի գլխավորությամբ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մենք առաջիկայում ինչպես կկարողանանք իրականացնել գիտակրթական բարեփոխումները՝ ավելի մոտեցնելով միջազգային չափանիշներին: Մենք իրավունք չունենք կրթությունը պահել եղած սահմաններում: Բաց տարածաշրջան է, մեր կրթագիտական համակարգը պետք է զարգանա, պետք է իշխանությունների ուշադրությունը հրավիրվի սրա վրա, կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-ընդգծեց նա:

Հարցին, թե այսօր քանի ուսանողը ունի համալսարանը, Հովհաննես թոքմաջյանը պատասխանեց. «Մենք ուսանողության ընդամենը 9 տոկոսի  նվազում ունենք: Սա այն համալսարանն է, որ պատերազմից հետո կարողացավ պահել իր ռեսուրսները, չնայած մեծ թվով զոհեր ենք տվել: Շատ մարդիկ կորցրել են իրենց տները, բնակավայրերը, սակայն նկատելի նվազում չենք ունեցել: Կարծում եմ՝ առաջիկա տարում ամբողջությամբ կվերականգնենք բոլոր ցուցանիշները: Մեր ուսանողների թիվը մոտը 1400 է եղել, այս պահին ավելի քան 1200 սովորող ունենք»:

Հովհաննես Թոքմաջյանը տեղեկացրեց, որ հիմա Ստեփանակերտում համալսարանին 5 կորպուս են տվել. «Նախկինում դա եղել է ուսումնարանի շենք, հիմա մեր համալսարանն է տեղավորված: Արդեն վերականգնում ենք գրադարանը, վերականգնել ենք արդեն մի քանի լաբորատորիաներ:

Այս պահին եղած միջոցները բավարար են, որ առաջ շարժվենք, բայց հետագայում պետք է մտածենք այլ աղբյուրներ գտնելու մասին, նաև սեփական միջոցներով ծրագրեր իրականացնելու մասին: Մասնավորապես, այս տարի համալսարանն իր ուժերով իրականացրել է Բերդաշենի ջրամբարի նախագծման աշխատանքները: Այդպիսի աշխատանքներ ևս պետք է կարողանանք կատարել, որը խիստ անհրաժեշտ է տեխնոլոգիական բուհերի համար, որ պրակտիկան, գիտությունն ու ուսումը իրար հետ համադրելի լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում