«ՀՀ-ի միակ մարտահրավերը պետականամետ նոր վերնախավի ձևավորումն է, մենք պետք է դադարենք արձանագրողի դերում լինել։ Ուկրաինայի հարցում Մոսկվան տակտիկական ձախողում ունեցավ․ Հայաստանը պետք է դասեր քաղի»,-տեսակետ է հնչեցնում Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան, IHS ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Գևորգյանը։ Անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը՝ վերլուծաբանը շեշտում է․ «Հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվել է ռուս-թուրքական դաշտ․ արևմուտքը ներգրավված չէ»։