Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախի համար աննախադեպ արդյունք. փրկության գործնական ուղին

Արցախում ձևավորվել է «Արցախի փրկության» շարժում: Դա իհարկե Հայաստանում պատերազմից հետո նախկին կառավարող համակարգի ձևավորած այսպես կոչված «Հայրենիքի փրկության շարժման» մասնաճյուղը չէ, որը ձևավորել էին մարդիկ, որոնք իրենց ավելի քան երկու տասնամյակի քաղաքական և իշխանական գործունեության հետևանքով հայրենիքը, պետությունը հասցրել էին շուրջը հասունացող աղետի հանդեպ գրեթե բացարձակ անկենսունակության:

Համենայնդեպս, «Արցախի փրկության շարժումը» կարծեք թե այլ կառույց է, որը հայտարարում է ոլորտ առ ոլորտ փրկության ելքերին տիրապետելու և Արցախի իշխանությունից դրանց իրագործում պահանջելու մասին: Վատ չէ, անշուշտ: Եվ կասկածի ենթակա չէ այդ ձգտումների անկեղծությունը, համենայնդեպս քանի դեռ չկա հակառակի մասին կասկածի տեղիք կամ հիմք: Բայց, խնդիրը միայն անկեղծությունը կամ կեղծավորությունը, ազնվությունը կամ անազնվությունը չէ: Մեզանում, թե հայաստանյան, թե արցախյան հանրույթներում տարիներ շարունակ տարբեր գործոնների և հանգամանքների բերումով ձևավորվել է մի մտայնություն, որ ազնվությունն ու անկեղծությունը բոլոր խնդիրների լուծման բանալին են:

Գործնականում, խնդիրների լուծումը մասնագիտական կարողությունները, հմտությունները, դրանցից բխող խորաթափանցությունը, իրավիճակը ախտորոշելու, պատճառահետևանքային կապի տրամաբանությամբ վերլուծելու կարողությունն է, որի հիման վրա ձևավորվում, մշակվում են լուծումները: Հետևաբար, իրական «փրկությունը»  տարատեսակ փրկության շարժումների հռչակումը չէ, այլ կայացման, զարգացման, ամրացման, անվտանգության բարձրացման մեծ պատկերացումներին տանող երկար ճանապարհի փոքր, բայց գործնական քայլեր անելը, հանրությանը դրանց մասնակցություն առաջարկելը՝ արժեք ստեղծելու նպատակադրումով: Տասնյակ հնչեղ կարգախոսների և անվանումների փոխարեն մեկ գյուղում մեկ կոնկրետ գործը, որ այդ գյուղը կդարձնի թե ապրողների, թե մոտ կամ հեռվից հետևողների համար մեկ միավոր ավելի գրավիչ, թեկուզ կես միավորի ավելի գրավիչ, բազմապատիկ անգամ ավելի կարևոր և էֆեկտիվ է, քան փրկության կամ վերածննդի մասին բարձր կարգախոսները կամ ձևաչափերը: Ընդ որում, այդ խնդիրը հատուկ է ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանին: Այդ առումով արցախյան և հայաստանյան միջավայրերը գործնականում չեն տարբերվում ոչնչով: Բայց, ահա այդ իմաստով գուցե արժե  ու ժամանակն է, որ արցախյան միջավայրը սկսի տարբերվել՝ շահեկանորեն տարբերվել, օրինակ ցույց տալով թե ինքն իրեն, թե Հայաստանի հասարակական-քաղաքական դեկլարացիաների հեղինակներին, թե նաև միջազգային հանրությանը՝ ապրելու, առանց բարձրագոչությունների որակապես նորը ստեղծելու, ոտքի կանգնելու գործնական օրինակներ, քայլ առ քայլ: Արցախի հարցում այդ հանգամանքը ռազմավարական նշանակություն ունեցել է դեռևս առաջին պատերազմից հետո, 1994-ի հրադադարից ի վեր: Արցախի ռազմավարական առավելություններից մեկը պետք է լիներ փոքրաթիվ բնակչությամբ չճանաչված պետությունը աշխարհին մտքի նորարարությամբ հայտնի դարձնելը, գոնե դրա փորձը: Այժմ ոչ միայն ուշ չէ, այլ ցավոք սրտի  իրադարձությունների աղետալի բերումով այդ խնդիրը դարձել է առավել կենսական: Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում նշվում էր 2022 թվականի համար Արցախին աննախադեպ ծավալի՝ 144 միլիարդ դրամի բյուջետային միջպետական վարկ տրամադրելու, այլ կերպ ասած այդ ծավալի ֆինանսական օժանդակություն տալու մասին: Իսկ Արցախի համար աննախադեպ պետք է լինեն ոչ միայն ստացվող փողի ծավալները, այլ նաև այդ փողի գործածումից ստացվող արդյունքը, էֆեկտը՝ իր որակով և բնույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում