Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի համար շատ բարդ իրավիճակ է ստեղծվել՝ կապված ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման հետ։ Այդ հնարավոր զարգացումները ազդելու են տարածաշրջանի վրա, Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի վրա։ Խոսելով այն ինֆորմացիայի մասին, որը հայտնեց Չավուշօղլուն, թե ԱԳ նախարարն ու ԱԽ խոսնակը հանարվոր է մեկնեն Թուրքիա, Պետրոսյանը նկատում է․ «Ինֆորմացիոն ճակատում թուրքական կողմը ավելի բաց է խաղում․ մենք լուրջ անելիք ունենք»։