Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Գազի սակագնի բարձրացումը կառաջացնի սոցիալական ընդգծված լարվածություն․ նոր թանկացումների  հիմք է դառնալու

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը

-Սահմանին գազի գինն ավելանում է մոտ 13 դոլարով կամ ընդհանուր գնի մոտ 6 տոկոսի չափով, ինչն արդեն նաև Հայաստանի ներսում է գազի սակագնի բարձրացման հանգեցնելու: Արդյոք հնարավո՞ր  էր խուսափել այսչափ թանկացումից: Ի՞նչ  սոցիալական հետևանքներ կունենա: Ի՞նչ ազդեցություն կունենա գործարարության, արտադրության վրա: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն մեղմելու համար գնաճը:

-Իմ կարծիքով, եթե մենք բանակցությունները ռուսական կողմի հետ ավելի վաղ՝գոնե նախորդ տարվա ամռանը սկսեինք, չձգձգվեր այդ գործընթացը, հնարավոր է  այլ պատկեր ունենայինք,կարողանայինք ավելի ցածր սակագնով պայմանագիր կնքել: Իսկ հիմա գազի միջազգային սակագինը բավականին բարձր է՝մոտ 1000խմ-ն արժի 1000 դոլար, հետևաբար  ռուսական կողմը օբյեկտիվորեն պնդելու է, որ գազի գինը պիտի բարձրանա: Իհարկե, չեմ բացառում, որ ռուսական կողմը, հաշվի առնելով որոշակի գործոններ, ինչ-ինչ հաշվարկներով միտումնավոր ձգձգել է գործընթացը, այնուհանդերձ մենք պետք է ավելի ամուր պահեինք մեր շահերը:

Սա կառաջացնի սոցիալական ընդգծված լարվածություն, քանի որ հասարարակության մի զգալի հատված՝մոտ 30 և ավել տոկոս բնակչություն  սոցիալապես բարվոք վիճակում չէ, ցածր է մակարդակը և պատրաստ չէ նման բարձրացման: Պետությունը դեռ հստակ չի, բայց կարծես թե պատրաստակամ է իր վրա վերցնելու խոցելի խավի բեռի մի մասը: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել, որ պետությունն, իր վրա վերցնելով այդ բեռը, կրճատելու է այլ ոլորտներին տրամադրվող գումարների, բյուջետային միջոցների հաշվին:

Մյուս կողմից՝ օբյեկտիվորեն տնտեսվարողների կողմից թանկացումների  հիմք է դառնալու, քանի որ գազը էներգակիր կարևոր, կենսական բաղադրիչ է և բերելու է ապրանքների, արտադրության ինքնարժեքի շղթայական բարձրացում անխուսափելիորեն ու դժվար է պատկերացնել՝ ինչպես կարձանքի հասարակությունն իր դժգոհությունը:

Պետության հիմնական խնդիրն այստեղ գնաճի հետևանքները վերացնելն է, մյուս կողմից եկամուտների պակասորդը լրացնելն ու մեղմելն է: Այսինքն՝մի կողմից պետք  է քայլեր ձեռնարկել գնաճի առաջացման հիմքերը, պատճառները չեզոքացնել, մյուս կողմից՝ մարդկանց եկամուտների համարժեք աճ ապահովել:Իսկ դրա լավագույն միջոցը տնտեսության զարգացման, աճի  համար նախադրյալներր ստեղծելն է, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան կամ աշխատավարձի բարձրացում, որպեսզի սոցիալական լարվածությունը թուլանա, կառավարելի լինի, մեծ դժգոհություն չլինեն, որ գոնե  բարձրացված եկամուտների շնորհիվ մարդիկ նախկինի պես նույն քանակի ապրանքներ կարողանան գնել, կյանքի որակը կտրուկ չընկնի:  Այլապես ստացվում է լայն օգտագործման ապրանքները, սնունդը մինչև 15 տոկոսով աճում է, բայց եկամուտները մնում են նույնը;

-Ինչպե՞ս կարող  է մեղմվել բնակչության սոցիալական բեռը, եթե Կենտրոնական բանկը կանխիկացման նոր նախագծով  բանկային միջնորդագրերով  ավելացնելու են այդ բեռը: Որո՞նք են դրական և բացասական կողմերը:

-Կանխիկացման նախագծի դրական կողմն այն է, որ  այն առաջադեմ է, ժամանակակից աշխարհի հետ համընթաց քայլելու միջոց  է, հարմարավետ է, ապահով ու էֆեկտիվ է, այնուամենայնիվ որքան էլ գաղափարը լավն է, ներկա տնտեսական իրողությունների պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար չէ կոնկրետ հիմա դա իրականացնել:

Երբ ասում եմ նպատակահարմար չէ, նկատի ունեմ առաջին հերթին՝ փոխանցումների, կանխիկացման, սպասարկման, ընդհանրապես միջնորդության ծառայությունների համար գանձումները ինչ-որ չափով սոցիալական բացասական հետևանքներ են ունենալու: Ամենայն հավանականությամբ ունենալու ենք ևս մեկ տոկոս աճ բիզնեսի ոլորտում, քանի որ բիզնեսը իր գործարքների ժամանակ ստիպված ավելի շատ ծախսեր է կատարելու բանկային միջնորդավճարների պատճառով:

Բացի այդ՝ խնդիր է հաշիվների բացակայությունը, անկանխիկ գործարքներ իրականացնելու մշակույթի բացակայությունը,որն ավելորդ դժվարություններ է ստեղծելու: Կա նաև հարցի տեխնիկական կողմը.արդյոք բանկային համակարգը պատրաստէ անխափան քարտային փոխանցումներ իրականացնել ահռելի ծավալով:Մենք վերջերս ականաատես եղանք հակառակ երևույթին,երբ Առկա քարտը  մեկ օր չաշխատեց և փաստացի մեծ վնաս պատճառեց շատերին. մարդիկ պարզապես չէին կարողանում անհրաժեշտ շտապ փոխանցումներն իրականացնել:

Եթե համեմատենք դրական և բացասական ազդեցությունները, իմ կարծիքով՝ գերակշռում է բացասականը: Իրականում ես ինքս կողմ եմ այսպիսի համակարգի անցմանը, քանի որ նախընտրում եմ ժամանակս, էներգիաս խնայել այլ բաների վրա՝վճարելով դրա դիմաց, բայց դա պետք է լինի ոչ հիմա, ոչ այսպես կտրուկ, այլ՝ աստիճանական կերպով: Բացի այդ՝ ես չեմ պատկերացնում՝ ինչպես է ստուգելու խանութի գործունեությանը, եթե վաճառողը գնորդի հետ պայմանավորվում է ստվերային, կանխիկ գործարք կատարել:

Այս նախագծի հիմնական նպատակները համարվում են ստվերի դեմ պայքարը, բանկային համակարգի  զարգացումն ու արդիականացումը, ավելի հարմարավետ պայմանների ստեղծումը: Արդյոք այս նախագծով հնարավո՞ր է  հասնել նշված  բոլոր նպատակներին և հատկապես ստվերային տնտեսության կրճատման հարցում կհաջողի՞: Որն է շտապողականության  պատճառը և ինչու հաշվի չի՞ առնվել Ձեր նշած խնդիրները:

Առաջին հերթին անկանխիկացման մշակույթի ներդրումն է, գլխավոր դրական պատճառներից է ստվերային տնտեսության վերացումը, դրա դեմ պայքարելը, որը կբերի տնտեսության զարգացման: Ես չեմ կարծում, որ այս բովանդակությամբ նախագծով կոնկրետ կոշտ մեխանիզմներ կան ստվերը բացահայտելու: Մեծ հաշվով  նման նպատակ ունեցողներն առանց դրա էլ կարող են ստվերային գործարքներ իրականացնել, կանխիկ գումար ստանալով և փոխանցելով: Որպես հիմնավորում նշվում է նաև ֆինանսական միջնորդության ծավալների մեծացման կարևորությունը, ինչն ինձ համար այնքան էլ համոզիչ չէ, ավելի շուտ վիճելի է, թե ինչ դրական ազդեցություն է ունենալու բանկերի՝ տնտեսական գործարքների վրա ունեցած վերահսկողության մեծացումը: Այո´, կան բազում զարգացած երկրներ, որտեղ կիրառում են նման սահմանափակումներ, բայց օրինակ՝ Դանիան, Ավստրիան չունեն նման սահմանափակումներ, բայց զարգացած տնտեսություն և բանկային համակարգ ունեն:

Բացի այդ՝բոլոր երկրներում դա տեղի է ունեցել աստիճանաբար, կենսառիթմի, կյանքի, սերնդի փոփոխության հետ, մեզ մոտ էլ բարդություններից խուսափելու համար պետք էր ինքնաբերաբար լիներ, ոչ թե պարտադրաբար, մանավանդ  որ արդեն զգալի թվով մարդիկ այսօր էլ  իրենց ժամանակը խնայելու համար  քարտային ճանապարհով են իրագործում իրենց գործարքները: Նշանակում է՝ մենք ինքնաբերաբար գնում ենք դրան, պետք չէր արհեստական կերպով անել, մանավանդ որ մեծ թվով մարդկանց համար  միջնորդավճարներին հատկացվող գումարները  խնայելը կարևոր է:

Ընդհանուր առմամբ  մենք  սիրում ենք ստեղծել խնդիր, որ հետո հերոսաբար հաղթահարենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում