Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Թուրքական ընկերությունը՝ Հայաստանի չեմպիոնի գլխավոր հովանավոր․ Ուշագրավ մանրամասներ

Նախօրեին Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հանդես եկավ հայտարարությամբ, տեղեկացնելով, որ ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավոր է դարձել բուքմեյքերական շուկայում հայտնի Masbet ընկերությունը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր հովանավոր է դարձել Marsbet ընկերությունը: Հայտնի ընկերությունը հանդիսանում է ավստրիական «Աուստրիա», ուկրաինական,«Զարյա», շոտլանդական «Հիբերնիան», բրազիլական «Ժուվենտուդե» ակումբների գլխավոր հովանավորը: Marsbet-ը համագործակցում է իտալական թոփ-ակումբների՝ «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ: Լիահույս ենք, որ նոր հովանավորի հետ «Ալաշկերտը» ևս մեկ քայլ առաջ կկատարի ու կշարունակի ուրախացնել հայ ֆուտբոլասերներին»,- նշված էր երևանյան ակումբի հայտարությունում։ Կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկույթյուն տարածվեց, որ նշված բուքմեյքերական ընկերությունը թուրքական է։ Բարձրացած աղմուկին ի պատասխան «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը football365.am-ին պարզաբանում էր ներկայացրել․ «Մեր նոր հովանավորը թուրքական չէ: Միջազգային հանրահայտ ընկերություն է, որը համագործակցում է համաշխարհային լավագույն ակումբների հետ: Եթե այդ ընկերությունը որևէ կապ ունենար Թուրքիայի կամ թուրքականի հետ, ապա մենք պայմանագիր չէինք ստորագրի: Մեր հովանավորի անվանումը կլինի ինչպես մեր մարզաշապիկների վրա, այնպես էլ մարզադաշտի գովազդային վահանակներին: Ավելի մանրամասն կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում»։ «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից դժվարացել էին նշել այն երկիրը, որն իրականում ներկայացնում է «Marsbet» ընկերությունը: «Առաջին լրատվական»-ը ուսումնասիրելով «Marsbet» ընկերություան գործունեությունը քաղել է ուշագրավ տեղեկություններ։ Եվ այսպես, https://turkishbetting.com/review/marsbet-bookmaker/ պարբերականի համաձայն «Marsbet»-ը, որը համագործակցում է նաև աշխարհում հայտնի այլ ակումբների հետ, թուրքական է, գործում է Թուրքիայում։

Marsbet բուքմեյքերական գրասենյակը Թուրքիայում հայտնի է որպես MarsBahis, որը նախատեսված է առցանց խաղադրույքների համար։ Կայքը գործում է 2013 թվականից և առաջարկում է խաղադրույքների ամբողջական փաթեթ՝ սպորտ, օնլայն կազինո, սլոթեր և այլն: Կայքը հասանելի է թուրքերեն լեզվով և թուրքական արժույթով։ «Matsbet»-ը դասվում է նաև թուրքական 10 լավագույն բուքմեյքերական ընկերությունների շարքում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայում գործող ընկերությունը գրանցված է Նիդերնալդների Կյուրասո քաղաքում։ Կարճ ասած «Marsbet»-ը թուրքական ընկերություն է, որը գործելով Թուրքիայում գրանցված է օֆշորային գոտում գտնվող Կյուրասաո քաղաքում։ Զարմանալի է թերևս, որ հերքելով նշված ընկերության թուրքական լինելու փաստը «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը դժվարացել է նշել թե որ երկիրն է ներկայացնում ակումբի գլխավոր հովանավորը։ Ստացվում է, որ «Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է կնքել մի ընկերության հետ տեղյակ չլինելով դրա ծագումից։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում