Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը. Անվտանգությունը միայն ռազմականը չէ․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին վերջին ժամկետային ՀՀ քաղաքացի զինծառայողը կլքի Արցախը: Այս ամենից հետո ինչպե՞ս է ՀՀ-ն Արցախի անվտանգության, նաև ֆիզիկական անվտանգության երաշխավորը մնալու։ Ի՞նչ է լինելու հետո։

Բազմիցս խոսել ենք, որ Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է համահայկական միասնականությունը, Արցախի՝ որպես արժեք հայության համար դիտարկումը։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նաև ճիշտ աշխարհաքաղաքականության վարումը, որովհետև մեզ նման երկրի համար /դա ցույց է տվել նաև մեր դառը պատմությունը/ չափազանց կարևոր է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, շատ վտանգավոր հոսանքների հետևից չընկնել։ Բացի դրանից, ինքներս մեր ուժերով ի վիճակի չենք ապահովել մեր անվտանգությունը, այդ թվում նաև Հայաստանը։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է Հայաստանը պաշտպանվի Թուրքիայից, եթե պատերազմ լինի։ Հետևաբար, պաշտպանելու երաշխիքը ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելն է, եղբայրական երկրների, նաև այլ երկրների հետ հարաբերությունների խորացումը, դա է մեր անվտանգության գրավականը։ Եվ այս դեպքում, եթե Արցախը լինի սրբություն հայության համար թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, բնական է, սա կազդի նաև աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության վրա, և սա արդեն իսկ կարևորագույն երաշխիքներից կլինի։

-Այսինքն՝ այս խնդիրը պետք է դիտարկել՝ ելենով աշխարհաքաղաքական իրավիճակից։

Այո՛, միանշանակ։ Արցախի տնտեսական, սոցիալական, անվտանգային  ոլորտների երաշխիքն է Հայաստանը։ Իհարկե, փաստ է, որ Արցախի անվտանգության կարևոր երաշխիք են հանդիսանում նաև ռուս խաղաղապահները, և նրանք են գլխավոր գործոնը, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսում։ Ասել, որ Ադրբեջանը փոխվել է և վերանայել է իր մոտեցումները, այդպես չէ։ Հետևաբար, մենք պետք է անվտանգային մթնոլորտը ճիշտ գնահատենք, տարբեր քայլերի դիմենք և կարողանանք առաջին հերթին ճիշտ արտաքին քաղաքականություն վարել:

-Ամեն դեպքում Հայաստանում շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավո՞րը:

-Իհարկե մնում է: Անվտանգությունը միայն ռազմականը չէ, այն և տնտեսական է, և քաղաքական է: Իհարկե, ռազմականը կարևորագույն ոլորտներից մեկն է, բայց սրան գումարվում են այլ ոլորտներ ևս:

-Արցախում բանակ լինելո՞ւ է, որտեղ ծառայելու են արցախցիները:

-Բնական է, որ լինելու է: Ես ուզում եմ կրկնել, որ Հայաստանի համար Արցախը պետք է լինի սրբություն: Մեզ համար Հայաստանը սրբություն է: Դա ոչ միայն խոսքեր են, եթե այդպես չլինի, հայոց պետականությունը կործանվելու է: Դա ժամանակ հարց է միայն:

-Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և ի՞նչ է ձեզ հայտնի այս համաձայնագրի մասին:

-Ես չեմ պատկերացնում, որ Արցախն այդտեղ նշված է որպես Ադրբեջանի մաս: Բայց պետք է ճշտել, տեսնել, թե այդ ինչ է: Պետք է նայել բնօրինակը, հրապարակել, հասկանալ: Բայց ես չեմ կարծում, որ որևէ հայ մարդ կարող է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս և չի լինելու: Նույնիսկ Խորհրդային տարիներին Արցախն ունեցել է իր պետականությունը, այո ինքնավար մարզի կարգավիճակով, բայց նույնիսկ այդ պետականությունը Ադրբեջանը լիովին չէր վերահսկում: Կային ոլորտներ, որոնք գտնվում էին միութենական վերահսկողության ներքո: Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը միակ ինքնավար կազմավորումն է ԽՍՀՄ-ում, որը դուրս է բերվել միութենական հանրապետության կազմից և ենթակայեցվել կենտրոնին: Դա եղել է Վոլսկու կառավարման ժամանակ: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք երբեք լիիրավ Ադրբեջանի մաս չենք կազմել: Այո՛, 1921 թվականին մեզ բռնի մտցրել են Ադրբեջանի կազմ, բայց այնուամենայնիվ, 1923 թվականն մենք ստացել ենք մեր պետականությունը, և այդ կարգավիճակը ամրագրված է եղել Խորհրդային Միության Սահմանադրության մեջ: Ադրբեջանն իրավունք չուներ Արցախի կարգավիճակը փոխել, վերացնել նախկին ԼՂԻՄ-ը և այլն:

-Արցախից, հատկապես դաշնակցական պատգամավորները Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցեր են բարձրացնում, որ Հայաստանը պարտավոր է կրել այդ կարգավիճակի բեռը: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

-Մեր երկիրը ժողովրդավարական է, և ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: Այստեղ ես որևէ բան չեմ տեսնում: Ամեն քաղաքական ուժ իր դիրքորոշումն ինքն է մշակում, ներկայացնում: Իրենք այդպես են մտածում, թող այդպես մտածեն:

-Որքանո՞վ է ճիշտ այս պահին անընդհատ այդ մասին Հայաստանին հիշեցնելը և ինչո՞ւ պետք է այս հարցը Արցախում չքննարկվի:

-Սա ներքաղաքական խնդիր է, իսկ ես չեմ ուզում մտնել ներքաղաքական խնդրի մեջ: Ես ասել եմ և մնում եմ իմ կարծիքին՝ Արցախը պետք է լինի սրբություն ողջ հայության համար: Դուք Արցախն ընդունո՞ւմ եք որպես սրբություն, թե՞ չեք ընդունում: Եթե ընդունում եք, լավ, եթե չեք ընդունում, դա այլ երևույթ է: Դա այդպես պետք է լինի: Եթե դա այդպես չէ, ապա մենք կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը: Ոչ թե ես հոռետեսական բաներ եմ խոսում, այլ սա իրականություն է: Եթե մի երկիր իր արժանապատվությունը չի պահում, իսկ Արցախը նաև արժանապատվության մաս է, ո՞նց պետք է այդ երկիրը գոյատևի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում