ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել,որով 2023 թվականից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար նախատեսվում է պարտադիր պահանջ դարձնել 2 միասնական քննությունը,բացի այդ՝ 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունը: Նշենք նաև, որ ըստ նախագծի` անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննություն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: