Հայաստանի համար բանակի առողջացումը, պաշտպնական հզորությունների ավելացումն առաջնահերթություն է: Հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք պարտավոր ենք դասեր քաղել 44 օրյա պատերազմից, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ: Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,-ասաց Արարատ Միրզոյանը: