«Թուրքիայի հետ սահմանը բացելուց 10 տարի անց Հայաստանը կոչնչանա»,-կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։ Նա դեմ է արտահայտվում Թուրքիայի հետ սահմանների բացմանը, միաժամանակ չի էլ վստահում գործող իշխանություններին։Ասում է՝ 30 տարի մենք չկարողացանք պատրաստվել Թուրքիայի հետ սահմանների բացմանը, ինչը կարող էինք անել 5 տարվա ընթացքում։