Friday, 27 05 2022
-
23:39
Սահմանազատումը և Արցախի կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում չպետք է միասին քննարկել
Պետությունը պետք է պատվիրի և վճարի
ՔՊ խմբակցությունը չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին. արտահերթ նիստին չի մասնակցի
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը
Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը
ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել
Անն Լույոն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
22:15
Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը
Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է
21:45
Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն
ՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին
21:15
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը
21:00
Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:50
Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
20:40
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի
Չարենցավանում 32-ամյա ամուսինը կրակել Է կնոջ վրա. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
20:20
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:51
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
Հայաստանը Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում
19:24
Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
Վաղվա հանրահավաքը Արցախում ազգադավ օրակարգ է
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը
19:00
Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ
Իրանը պլանավորում Է ռուսաստանյան պողպատը փոխանակել ավտոպահեստամասերով
Օրվա թիվը` 20
18:40
ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերը Հելսինկի կժամանեն մայիսի 27-ին

ԵԽԽՎ-ն ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:

Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:

Ի թիվս այլ կետերի, բանաձևը բարձր է գնահատել 2018թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։

Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։

Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:

Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում