Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Անի Միրզոյանի՝ «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին

Ժամանակակից գրող Անի Միրզոյանի «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։ Գրքի շնորհանդեսը կանցկացվի հունվարի 29-ին, ժամը 17:00 «Անի Պլազա» հյուրանոցում։ Շնորհանդեսի ընթացքում հեղինակը կներկայացնի իր գիրքը, ինչպես նաև կանդրադառնա նախորդ՝ «Հայը» վեպին։

«Շատ են գրել սիրո մասին, և դեռ ինչքա՜ն կգրեն, կփորձեն բացահայտել այն ուժը, որ տալիս է սերը մարդուն, կամ մեկ այլ դեպքում՝ գուցե խլում եղածը։ Ես ևս փորձ արեցի մտնել այդ աշխարհ, և ծնվեց այս գիրքը։ Սա միայն սիրո պատմություն չէ, այլ ճանապարհ, որում կար ամեն ինչ, հետևաբար նաև սեր, քանի որ ամեն ինչ էլ սեր է․․․ Ամեն ինչում սեր է։ Այս պատմությամբ ես փորձել եմ ցույց տալ, թե ինչպես հասարակությունը կարող է իր ընդհանրական վերաբերմունքի պատճառով ակամայից տապալման տանել խնդիրների մեջ հայտնված մարդուն, և ինչպես է այդ մարդը կանգուն մնում՝ հարվածներ կուլ տալով։ Չի չարանում, չի ատում, մարդ է մնում, և երջանկությունը գտնում է նրան, քանի որ իրական երջանկությունը հենց այդպիսիններն են վաստակում։ Այս պատմության մեջ սերը փոխում է շատերին, օգնում հասկանալ կյանքի նուրբ թելերը, որոնց վրայով քայլում էին նրանք և չէին հասկանում, որ կարելի է նաև վազել, բայց հնարավոր է նաև ընկնել»,-նշում է Անի Միրզոյանը։

Գրքի հերոսներ Տաթևի և Պատրիկի հանդիպումը ճակատագրական էր։ Տաթևի կյանքի հունը փոխվեց, բայց չփոխեց նրան։ Տաթևին հնարավոր չէր փոխել, նրա տեսակը խորն էր, հասուն, լուռ պայքարող, պայքարող ինքն իր հետ և ոչ երբեք ուրիշի, ում թվում է՝ պիտի ատեր: Պատրիկի կյանքում ամեն ինչ նույնը մնաց, մինչև, որ իր կյանք անկոչ հյուրի պես ներխուժեց նա՝ Արամ անունով մի տղա՝ հարազատ մեկը, ով որոշել էր օտար ձևանալ։

Արամին Փարիզում սերը նույնպես խայթեց, բայց իր խայթոցով ապրեցրեց, խլեց հանգստությունը, բայց տվեց իմաստ մի պայքարի, որ երջանկություն է կոչվում։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Անտարես» հրատարակչության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում