Ռուսական կողմը պատրաստ է մոսկովյան հարթակ տրամադրել թալիբների (շարժումը ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է) և աֆղանական հասարակության այլ ներկայացուցիչների միջև բանակցությունների համար:
Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցում:
«Ինչպես նախկինում հայտարարել ենք՝ մենք պատրաստ ենք մոսկովյան հարթակ տրամադրել՝ Աֆղանստանի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների համար՝ նպաստելու ներաֆղանական խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին», – ասել է Զայցևը: