Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը թեմայի վերաբերյալ խոսել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում: «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուրընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթներ իրականացնել Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ:

Նա հայտարարել է, որ այս պահին ընդհանուր 50 երկրի, որից 45-ը ԱԳ նախարարի և 5 փոխնախարարի մակարդակով հաստատել են մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով՝ 30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ էլ (ՆԱՏՕ, ԵՄ) կմասնակցեն: «Շատ լուրջ ներկայացվածություն կա, առաջին ֆորումը շատ հաջող էր անցել, քանի որ բոլոր տեսան, որ ազատ միջավայր և հարթակ է: Մենք էլ հենց դա ենք ցանկանում՝ դիվանագիտությունը, երկխոսությունը բերել առաջին պլան, որ առկա խնդիրները քննարկվեն, ապագայի տեսլականներ առաջ բերվեն: Այս տարվա ֆորումին ինչպես առաջնորդների, այնպես էլ այլ մակարդակներով անցկացվող աշխատաժողովները, կլոր սեղանները այդ նպատակին են միտված: Ցանկանում ենք, որ բոլորի ձայնն այստեղ լսվի: Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: Օրերս Փաշինյանը ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում