Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Ռուսաստանի անշարժ գույքի արքաների ցուցակը. ինչ էր պետք և ինչ էր ստանում Արցախը

Ֆորբսը հրապարակել է Ռուսաստանում անշարժ գույքի տնօրինումից կամ վարձակալությունից առավել մեծ շահույթ ստացած սեփականատերերի, կամ այլ կերպ ասած՝ «անշարժ  գույքի արքաների» հերթական ցանկը: Դրանում առաջին տեղում ադրբեջանցիներ են՝ Գոդ Նիսանովը և Զարախ Իլիեվը, որոնք համատեղ տնօրինում են ընկերություն, որի անշարժ գույքը վարձակալության հանձնելուց ստացված շահույթը 2021 թվականին կազմել է 1 միլիարդ 665 միլիոն դոլար: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ թերևս հիշատակել դեռևս 44-օրյա պատերազմի օրերին ի հայտ եկած մի լրագրողական հետաքննություն Ռուսաստանում, որտեղ խոսվում էր այն մասին, որ Գոդ Նիսանովը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի բիզնես գործընկերն է, որի միջոցով ի դեպ նաև Նարիշկինը բիզնես կապի մեջ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ:

Հետաքննությունը ներկայացրել էր տվյալներ, թե Նարիշկինն ու նրա ընտանիքն ինչպես են օգտվում Գոդ Նիսանովի ակտիվներից: Ֆորբսի հրապարակած Ռուսաստանի «անշարժ գույքի արքանների» ցանկի երկրորդ տեղում հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: Իհարկե անշարժ գույքի վարձակալության հանձնելուց նրա ստացած շահույթը չի հասնում միլիարդի: 2021 թվականին Սամվել Կարապետյանը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 615 միլիոն դոլարի շահույթ: Օրերս, ուկրաինացի հայտնի լրագրող, հաղորդավար և որոշակիորեն նաև գործարար Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում ռուսաստանցի հայտնի լրագրող Կորոուլովը հպանցիկ անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա աշխարհաքաղաքական հենքին, Ալիևի նպատակներին և դրանց շուրջ աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ դասավորությանը, արդարացիորեն նկատեց նաև, որ հայերը տարիներ շարունակ այդ հասունացող մարտահրավերներին պատրաստվելու փոխարեն զբաղված էին Ռուսաստանում տարատեսակ ժամանցի կենտրոններ կառուցելով: Կարաուլովը ճիշտ է, սակայն մասնակի:

Բանն այն է, որ տարիներ շարունակ նույնով զբաղվել են նաև ադրբեջանցիները և Ֆորբսի ցուցակները դրա մի վկայություն են: Բուն խնդիրն այն է, թե ինչի են ծառայել այն հնարավորություններն ու միջոցները, որոնք տարիների ընթացքում գոյացել են Ռուսաստանում գործարարության շնորհիվ: Ռուսաստանն ահռելի տնտեսական շուկա ու տարածություն է, որի հնարավորությունը կարելի էր, պետք էր օգտագործել և օգտագործվել է: Բուն հարցը գալիս է դրանից հետո՝ այդ ամենը որքանով է ծառայել Հայաստանին ու Արցախին: Ասել, թե չի ծառայել ընդհանրապես, իհարկե կլինի անարդարացի և սխալ:

Ռուսաստանում հարստացած բազմաթիվ հայեր մեծաթիվ ներդրումներ են արել Հայաստանում, Արցախում, այսօր էլ շարունակում են: Այդ թվում է բնականաբար Սամվել Կարապետյանը, ու թերևս առաջին շարքում: Բուն խնդիրը սակայն այն է, թե Ռուսաստանի հայկական կապիտալը ինչ տրամաբանությամբ է մասնակցել Հայաստանի ու Արցախի ամրացմանը, ինչ մասշտաբով, բայց առաջին հերթին ոչ թե ֆինանսական առումով մասշտաբի մասին է խոսքը, այլ բովանդակային, գաղափարական, արժեհամակարգային: Կամ, այլ կերպ ասած, արդյո՞ք Ռուսաստանի հայկական կապիտալը բավարար ծավալով մասնակցել կամ աջակցել է Հայաստանում ու Արցախում քաղաքական մտքի զարգացման  գործին: Իսկ ի՞նչը պետք է լինի հայկական պետականության զարգացման ու անվտանգության հիմքը, եթե ոչ քաղաքական միտքն իր գաղափարական, արժեհամակարգային, քաղաքակրթական բովանդակությամբ: Ի՞նչ ներդրումներ են արվել Հայաստանում և Արցախում մտքի զարգացման և այդ գործընթացը ինստիտուցիոնալ հնարավորությամբ օժտելու համար: Պարտավոր չէին, անշուշտ, և կրկնեմ՝ գուցե արել են շատ շատ: Բայց, ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին է եղել արածի ռազմավարական հիմքը և աշխարհաքաղաքական համարժեքությունը: Ահա այստեղ է եղել գլխավոր խնդիրը, այլ ոչ թե Ռուսաստանում ժամանցի կենտրոններ կամ այլ գործարար նախաձեռնություններ անելը:

Միաժամանակ սակայն անկասկած է, որ այստեղ խնդիրը եղել է ոչ միայն Ռուսաստանի հայկական կապիտալի պետական և ազգային ինքնագիտակցության մեղմ ասած ոչ բավարար մակարդակը  և ինտելեկտուալ որակները: Այստեղ անշուշտ խնդիրը եղել է այն, որ այդ որակները առաջին հերթին բացակայել են Հայաստանի կառավարող համակարգում, դրա առաջնորդների մոտ, ինչի հետևանքով բացակայել է համարժեք աշխատանքը ռուսաստանահայ կապիտալի հետ: Դրա փոխարեն, եղել են պարզապես փոխշահավետ տնտեսա-քաղաքական կոնյուկտուրային գործարքներ, ինչպես նաև դրանցից բխող տարաբնույթ հաշիվներ ու պարզաբանում, որոնք ի դեպ նաև էապես ազդել են Հայաստանին ու Արցախին օժանդակության ծավալների և դինամիկայի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում