Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Արցախի ԱԺ-ում գործ ունենք սաբոտաժի հետ, որի «սցենարիստը» երևի Երևանում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Պարոն Աթանեսյան, վերջերս ակտիվացել են Արցախի ՀՅԴ-ական պատգամավորները։ Օրերս նրանք հայտարարել են, որ  քանի որ Արցախը ճանաչված չէ, ՀՀ-ն է պարտավոր կարգավիճակի հարցն առաջ տանել միջազգային հարթակներում։ Ինչպե՞ս եք գնահատում։                 

-Եթե Արցախը լիներ ճանաչված, էլ ի՞նչ բանակցություններ։ Արցախի ԱԺ ՀՅԴ-ական երկու պատգամավորներ ասում են՝ թող Հայաստանը մեզ սկուտեղի վրա մատուցի միջազգային ճանաչում։ Դա, թող ինձ ներվի, անկյալություն է։ Ընդ որում, նրանք փաստացի չեղարկում են նաև իրենց քվեարկությամբ ընդունված՝ Արցախի ԱԺ տարեվերջյան հայտարարությունը, նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 24-ի ուղերձը։ Ես այսօր կարդացի նրանցից մեկի նոր հարցազույցը, որտեղ դնում է կոալիցիոն կառավարության խնդիր։ Ի՞նչ պիտի նա այդ կառավարությունում անի, եթե, դիցուք, նշանակվի արտաքին գործերի նախարար։ Չէ՞ որ հայտարարում է, որ «մեզ ոչ ոք չի լսում, մենք կողմ չենք»։ Եթե ինքը կամ մեկ այլ դաշնակցական արտգործնախարար նշանակվի, լսելո՞ւ են։ Ինքը, իր կուսակցությունը նման հնարավորություն ունի՞։ Եթե ձգտում են գործադիր իշխանության, ուրեմն ինչ-որ ռեսուրս տեսնում են։ Բայց չէ՞ որ ինքն այս պահին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է, ինչո՞ւ այդ հնարավորությունը չի մատուցում գործող ԱԳ նախարարին։ Ես դժվարանում եմ նման կեցվածքին համապատասխան բնորոշում գտնել։ Կարող եմ միայն ցավալի արձանագրում անել՝ այդ հարցազրույցը վկայում է, որ ՀՅԴ Արցախի կառույցը խուսափում է պատասխանատվություն ստանձնել։ Նույնն է, ցավոք, նաև այլ քաղաքական ուժերի կեցվածքը։ Ես տպավորություն ունեմ, որ նրանք մի սևեռուն նպատակ ունեն՝ մոտ լինել բյուջեին։ Չէ՞ որ այս տարի Արցախում 300 միլիոն դոլարից ավելի գումարներ են իրացվելու։

-Առհասարակ Արցախի քաղաքական ղեկավարությունն ունի՞ այդ հարցում իր պատասխանատվությունը, թե ոչ։

-ԼՂ կարգավորման առաջին պատասխանատուն Արցախի իշխանությունն է։ Այդ աքսիոմատիկ ճշմարտությունը, ինչպես ասացի, նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատել է դեկտեմբերի 24-ի ուղերձում։ Եվ եթե քաղաքական մի ուժ կամ մի քանի ուժեր իրենց դուրս են դնում պատասխանատվությունից, ապա, չեմ խուսափի կոշտ ձևակերպումից՝ գործ ունենք սաբոտաժի հետ, որի «սցենարիստը» երևի Երևանում է։

-Ընդհանրապես, ո՞րն է Արցախի խորհրդարանի պարտավորությունը, հիշեցնել, հուշել, թե ինչ պետք է անի Հայաստանի իշխող ուժը, թե  նաև կոնկրետ քայլեր պետք է տեսնեինք նրանց կողմից եկող։

-2017-ի սահմանադրական կոչված աճպարարությամբ Արցախի ԱԺ-ն քաղաքական մարմին չէ, կոճակ սեղմող՝ գործադիրի որոշումները վավերացնող «ապարատ» է։ Պատերազմը մեծամասամբ չեղարկել է խորհրդարանի նկատմամբ անգամ նվազագույն վստահությունը։ Այդ մարդիկ ամիսը մեկ անգամ երկու-երեք ժամ տևողությամբ նիստ են գումարում, ինչ-որ անհասկանալի օրենքներ «դակում» և շատ բարձր աշխատավարձ ստանում։ Ինչ-որ բանով պիտի արդարացնե՞ն իրենց գոյությունը։ Ընտրել են մի ձև՝ «սծիպանակերտյան դասեր» կարդալ Հայաստանի իշխանությունների գլխին։ Սա է իրավիճակը։ Երբ Փաշինյանին քննադատելը հավասարեցվում է հերոսության։ Քայլեր պետք է արվեն, իհարկե, բայց Արցախի ԱԺ-ն իր այսօրվա նոմենկլատուրայով գավառամիտ պոլիտիկանների հավաքածու է, մի քանի բացառությունները չհաշված: Այլապես անցած մեկ տարում գոնե մի գրագետ, փաստարկված ուղերձ կհղեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների խորհրդարաններին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ  կամ գոնե ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովին։

-Պարոն Աթանեսյան, Հայաստանի սահմանադրական փոփոխություններին զուգահեռ քննարկվում է նաև Արցախում Սահմանդրական փոփոխությունների հարցը։ Ձեր նշած խնդիրներին այդ փոփոխություններով լուծում կտրվի՞։

-Արցախում քաղաքական համակարգի, սահմանադրական բարեփոխումների մասին ահազանգել եմ դեռևս 2018թ․ հունիսին։ Այսօր, կարծես, խնդիրը պետականորեն ձևակերպվում է։ Հուսանք, որ կհետևեն գործնական քայլեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում