Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարածաշրջանի ամենաթանկ հավաքականը․ Որքան ենք զիջում Վրաստանին և գերազանցում Ադրբեջանին

Չնայած ֆուտբոլի Հայաստանի հավաքականի որոշ առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է, մեր ազգային թիմը խաղացողների ընդհանուր արժեքով շարունակում է համեմատաբար համեստ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։Առաջատարն այս հաշվարկում Թուրքիայի հավաքականն է։ Վերջինս, ըստ տրանսֆերային շուկան ուսումնասիրող Transfermarkt պարբերականի, գնահատված է 279 միլիոն եվրո։ Այսօր Թուրքիայի գլխավոր թիմը չունի գեթ մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրոյից պակաս լինի։ Հարևան երկրի ամենաթակ ֆուտբոլիստը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Չագլար Սյոոււնջուն է։ Նրա տրանսֆերային արժեքը 45 միլիոն եվրո է։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն տրանսֆերային արժեքն էլ այս պահին 35 միլիոն եվրո է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանի ազգային թիմն է, որի արժեքը կազմում է մոտ 51 միլիոն եվրո։ Վրացի ամենաթանկ ֆուտբոլիստը Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան է, որի տրանսֆերը 16 միլիոն եվրո է: Որակյալ և թանկարժեք ֆուտբոլիստների առումով Վրաստանը որաշակիորեն գերազանցում է Հայաստանին։Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որքան ենք հետ մնացել վրացիներից։

Մեր հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն եվրո, նշենք, սակայն, որ այդ 38 միլիոնից 20-ը Հենրիխ Մխիթարյանի և Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքն է։ Այսօր մեր ընտրանին ունի 8 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գերազանցում է մեկ միլիոնը։ Վրաստանի ազգային թիմում այսօր խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 14 ֆուտբոլիստներ։ Վերջին շրջանում տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Վարազդատ Հարոյանն էր, որը ղազախական «Աստանայից» տեղափոխվեց իսպանական Լա լիգաններկայացնող «Կադիս»։ Հարոյանի տրանսֆերն այս պահին, սակայն, գնահատում են 1․2 միլիոն եվրո։Վերջին շրջանում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխությունն էր։ Ըստ Տրանսֆերմարկետի Բիչախչյանի տրանսֆերի համար լեհական թիմը վճարել է 900 հազար եվրո։ 2021 թվականի վերջին «Աստանայից» Սլովակիայի «Սլովան» տեղափոխված Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքն էլ 2․5 միլիոն եվրո է։ Նախորդ տարի մեր հավաքականին միացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը էապես նպաստելով մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային աճին։ Մասնավորապես 8 ամս վա ընթացքում Սրպերցիայի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 2 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 3 միլիոն։ Անցյալ տարի մեր հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կտրուկ աճ գրանցելով, անցավ միլիոն եվրոյի շեմը։ Խոսքը արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որի տրանսֆերային արժեքն ավելացել է մոտ 1․5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 2 միլիոն եվրո։

2020 թվականի դեկտեմբերին մեր հարձակվողի տրանսֆերն ընդամենը 450 հազար եվրո էր։Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն անկում է ապրել հասնելով 10 միլիոն եվրոյի։ Այնուամենայնիվ շրջանում Մխիթարյանը փայլուն խաղ է ցուցադրում Ա սերիայում։ Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբներից «Միլանն» ու «Ինտերը», ուստի Չի բացառվում, որ մոտ ժամանակներս Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ավելանա։ Լուկաս Սելարայանի տրանսֆերայինարժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային հավաքականին, ապա այս հավաքականն, այսպես ասած, ամենաէժանն է տարածաշրջանում։ Մասնավորապես, այս երկրի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 14 միլիոն եվրո։

Ադրբեջանն ունի ընդամենը 4 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո է։ Փաստորեն Վրաստանի հավաքականի երկու ամենաթանկ ֆուտբոլիստը ինչպես նաև մեր հավաքականի ավագ Մխիթարյանի և Սելարայանը տրանսֆերային արժեքով գերազանցում են Ադրբեջանի ամբողջ հավաքականին։ Ավելին Ադրբեջանում քիչ չեն նատուրալիզացված ֆուտբոլիստները։ Կարճ ասած, այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների արժեքը տրանսֆերային շուկայում բավական ցածր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում