Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Արմեն Սարգսյանը չգնաց քայքայման

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո հաճախ են հնչում գնահատականներ, թե նրա հեռանալուց հետո կառավարող մեծամասնությունը կնշանակի իր նախընտրելի նախագահի թեկնածուին (Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի նշանակածն էր) և այդպիսով իշխանությունը կդառնա միատար, միաբևեռ, կվերանա հակակաշռությունը: Առերևույթ այդպիսին թվացող իրավիճակը գործնականում բոլորովին այդպիսին չէ կամ չի եղել այդպիսին: Այսինքն, Հայաստանում 2015 թվականին կատարված Սահմանադրության փոփոխությունից հետո նախագահը չի ունեցել իշխանության բևեռ լինելու համար անհրաժեշտ լիազորություն: Նախագահը ունեցել է խորհրդանշական դեր, որում՝ գործադիր իշխանությանը կամ խորհրդարանական մեծամասնությանը հակառակ գնալու պարագայում, նրա լիազորություններն ըստ էության շրջանցվում էին և նախատեսված էին դրա համար անհրաժեշտ հնարավորություններ: Դրան ականատես եղանք ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակում, դրան ականատես ենք եղել մի շարք օրենքների հարցում, որոնք նախագահը չստորագրեց, սակայն օրեր անց դրանք ուժի մեջ մտան ԱԺ նախագահի ստորագրությամբ: Եվ սա նաև բնական ու տրամաբանական է, քանի որ չի կարող առաջնային ներկայացուցչական մանդատ ունեցող միակ ինստիտուտի միջոցով ընտրվող նախագահը որևէ կերպ ուժեղ լինել իրեն ընտրող ինստիտուտից: Այլ կերպ ասած, «տեղակալը» չի կարող լինել «տնօրենի» հակակշիռ: Այդպիսի իրավիճակ հնարավոր է լոկ այն դեպքում, երբ Հայաստանում իրականացվում է ստվերային կառավարում, իսկ պետական կառավարման ինստիտուցիոնալ կառուցվածքը լոկ ցուցանակ է դրա համար: Այսինքն այն, ինչ կար մինչև 2018 թվականը:

Արմեն Սարգսյան նախագահը կարող էր բևեռ լինել հենց այդ համակարգում, այն էլ իհարկե Սերժ Սարգսյանի «խնամակալությամբ»: Իսկ Սարգսյանն ուներ Արմեն Սարգսյանի տրամաչափի գործչի կարիք, հաշվի առնելով այն խնդիրները, որ նա ուներ իշխանական համակարգում: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգի տրամաբանությունը փոխվեց: Կոռուպցիոն «ողնաշարով» համակարգը փորձ է արվում բերել պետական կառավարման ինստիտուցիոնալ ողնաշարի դաշտ: Այստեղ է, որ առաջանում է խնդիր՝ առաջին հերթին նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչ Արմեն Սարգսյանի ընդհուպ միջազգային մասշտաբի տրամաչափի և կենսափորձի, ու նախագահի ինստիտուտի խորհրդանշական լիազորությունների մեղմ ասած անհամարժեքությամբ: Դրան գումարվում են ներքաղաքական հանգամանքներն ու առանձնահատկությունները, ու գործնականում ստացվում է ճգնաժամահեն մի իրավիճակ: Իր տրամաչափին համարժեք դերակատարման հասնելու պարագայում Արմեն Սարգսյանը պետք է գնար գործողությունների, որոնցով օժտված չէր: Եթե դրանք խրախուսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որն օժտված է իշխանությամբ, ապա ճգնաժամ գործնականում չկա, թեև այդ պարագայում էլ անկասկած է, որ Արմեն Սարգսյանը պետք է գործի Նիկոլ Փաշինյանի շահերի տրամաբանության ներքո: Իսկ դրանք ունեն բազմաթիվ նուրբ շերտեր՝ ներքին և արտաքին օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Մինչդեռ դա էլ խնդիր է, որովհետև անհնար է հաշվի չառնել որպես գործիչ Արմեն Սարգսյանի տրամաչափը, որը թերևս անմրցակից է Հայաստանում:

Այդպիսով, Արմեն Սարգսյանը, և ընդհանրապես որևէ նախագահ՝ առկա սահմանադրական լիազորությունների շրջանակում կարող է հակակշիռ լինել միայն իր լիազորությունների գերազանցման տրամաբանություն ունեցող ստվերային գործունեությամբ: Իսկ դա բավականին վտանգավոր ու քայքայիչ է, թե Արմեն Սարգսյանի համար, թե Հայաստանի համար: Արմեն Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով: Բայց, նրա հեռանալը հավասարակշռության կամ հակակշռության խախտում չէ, որովհետև դա բացառվում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կառավարման մոդելով: Ըստ այդմ, Սարգսյանի հեռանալով իշխանությունը Հայաստանում ամենևին չի դառնում միաբևեռ: Այն միաբևեռ է ըստ Սահմանադրության, որ ընդունվել է 2015 թվականին: Միևնույն ժամանակ, այստեղ էլ սակայն կա հարաբերականություն, որովհետև այդպիսին է խորհրդարանական կառավարման տրամաբանությունը ընդհանրապես: Այսինքն, իշխանության «բաղադրությունը» որոշում է ընտրությունը: Եթե հանրությունը 50 տոկոսից ավելի ձայն տալիս է մեկ ուժի, ապա փաստորեն ձևավորում է մեկ ուժի իշխանություն: Եթե ոչ, ապա իշխանությունը դառնում է կոալիցիոն: Առանցքային, գլխավոր հարցը այն է, որ այդ իշխանությունը ձևավորվի ազատ և օրինական ընտրությամբ, և գործի օրինականության շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում