
Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Բայդենին հաջորդող նախագահն է լինելու: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Մասնավորապես, հունվարի 26-ի առավոտյան տարածվել է Թրամփի գոլֆ խաղալու տեսանյութը, որտեղ նրա խաղընկերներից մեկն ասում է. «Հիմա ԱՄՆ 45-րդ նախագահի հերթն է»: Ի պատասխան սրա՝ Թրամփը նշում է. «45-րդ և 47-րդ»:
Հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել ձայնագրությունը և արդյոք այն արվել է հրապարակման համար, թե ոչ: Թրամփի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել նրա խոսքերը:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Սպիտակ տուն վերադառնալու ցանկության մասին: