Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որը ժողովուրդն անվանում է Մայր թատրոն, տոնում է հիմնադրման 100-ամյակը: Տարեդարձի առթիվ թատրոնը հունվարի 26-ին հյուրընկալել էր ոլորտի ներկայացուցիչների, նկարիչների, կինոռեժիսորների, օպերային արտիստների, գրողների, քաղաքական և հասարակական գործիչների, որոնք շնորհավորեցին Մայր թատրոնի անձնակազմին՝ նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:

Երեկոյին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ մեկ դար առաջ հունվարի 25-ին է բացվել առաջին պետական թատրոնի վարագույրը: «Թատրոնը ճանապարհ բացեց պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդման, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացման, ռեժիսորական որոնումների ու դերասանական բացառիկ դրսևորումների համար»,-ասաց նախարարն ու բարձրաձայնեց Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլ մեծերի անունները, որոնց շնորհիվ կայացել են հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոստովանեց՝ առաջին անգամ, երբ մուտք է գործել Մայր թատրոն որպես թատրոնի դերասան, մտքով անգամ չի անցել, որ մի օր առիթ կունենա այդտեղ շնորհավորելու թատերասեր հասարակությանը և բոլորին թատրոնի 100-ամյակի առթիվ:

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, ինչպես և մարդը, և այն կարող է մեռնել, նորից ծնվել կամ հարություն առնել: Ուղղակի երջանիկ եմ, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հասել է հարյուրամյակին: Ճգնաժամերի միջով է անցել թե՛ երկիրը, թե՛ թատրոնը, որովհետև թատրոնն աշխարհի փոքր մոդելն է: Ինչպիսին աշխարհն է, այնպիսին թատրոնն է»,-շեշտեց Էլբակյանն ու հորդորեց ծափահարել բոլոր երախտավորներին, որոնք ժամանակին խաղացել են թատրոնում և նրանց, ովքեր հիմա են խաղում:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց՝ տարիների ընթացքում թատրոնը սիրողների ու սիրվողների պակաս չի ունեցել: «Հարգանք և խոնարհում բոլոր այն մարդկանց, որոնք հարյուր տարվա ընթացքում իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ մեզ են փոխանցել մեծ հարստություն, որի անունն է Մայր թատրոն: Մեր ձգտումները ոչ այլ ինչ են, քան ստեղծված արժեհամակարգի շարունակությունն ու զարգացումը, փոփոխությունն և առաջընթացը:

Թատրոնն այսօր ապրում է գեղարվեստական նոր վերելք, ինչի վկայությունը նաև փոքր բեմի կառուցումն է. զարկ ենք տվել սպասարկման և կառավարման որակական բարեփոխումների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ բոլորովին այլ մակարդակի հասան վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, և ես հույս ունեմ, որ մենք լուծելու ենք բոլոր հիմնախնդիրները»,-ասաց Մկրտչյանն ու շեշտեց, որ Մայր թատրոնը սպասված հյուր է միջազգային փառատոններում և պատրաստ է համագործակցությունն առավել խորացնել թե՛ միջազգային գործընկերների հետ, թե՛ տեղի մշակութային, կրթական հաստատությունների:

Տնօրենը կարևորեց նաև «Դասարան+դասական» կրթամշակութային ծրագրի իրագործումը, որը 3 տարում այնքան պահանջված ու սիրված է դարձել, որ համարվել է պետական ծրագիր:

Նա հավելեց, որ առաջիկայում մեծ պրեմիերա է սպասվում, հոբելյանական հետաքրքիր երեկույթ, միջազգային փառատոն՝ նվիրված թատերական աֆիշների և այլ նախաձեռնություններ:

Պաշտոնական հատվածից հետո Մայր թատրոնի բոլոր դերասանները փչեցին հոբելյանական տորթի մոմերը՝ երկարակեցություն մաղթելով թատրոնին: Միջոցառումը երաժշտական կատարումներով առավել հարստացրին և զարդարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Դավթյան» ջազ տրիոն:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին Երևանում հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես առաջին պետական թատրոն։

Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատոնից, հետագայում խումբը համալրվել է նոր դերասաններով։

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ են դառնում, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում: 1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում