Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հայաստան-ԵՄ. բաց սահման և անսահման բարդություններ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այց է կատարել Լյուքսեմբուրգ, թվիթերյան գրառում է արել Հայաստան-ԵՄ բաց սահմանների կարևորության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն այցելել է Շենգենյան համաձայնագրին նվիրված հուշարձանն, այնտեղ կախելով իր անհատական խորհրդանշական կողպեքը, այդ առնչությամբ էլ անելով սոցցանցային գրառումը: «Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները», գրառել է Հայաստանի ԱԳ ղեկավարը:

Արդյո՞ք Արարատ Միրզոյանի Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում օրակարգային կարևոր հարցերից մեկը հենց բաց սահմանների, այլ կերպ ասած՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի չեղարկման հարցն է: Հայաստանն ու Եվրամիությունը դրա վերաբերյալ երկխոսությունը փորձեցին սկսել 2017 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո: Սակայն, հարցը կարծես թե չկա Հայաստան-ԵՄ քննարկումների առաջնային շարքերում: Համենայնդեպս պարզ չէ, թե այդ կապակցությամբ ինչպիսին է իրավիճակը և երկխոսությունը Երևանի ու Բրյուսելի միջև: Գործընթացը իհարկե բավականին տարողունակ և բարդ է, պայմանավորված չափանիշային բավականին խիստ սանդղակով: Սակայն անկասկած է, որ Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման համար առանց վիզային ռեժիմը կարող է լինել առանցքային, հիմնարար գործոն: Միևնույն ժամանակ հարցն այն է սակայն, որ կա աշխարհաքաղաքական իրողությունների խնդիրը ու թեև առանց վիզային ռեժիմի գործընթացը ուղիղ իմաստով քաղաքականացված չէ, այդուհանդերձ դրա քաղաքական նշանակությունը գերագնահատելը դժվար է:

Ահա այդ առումով, այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայի ու Ռուսաստանի սահմանին կամ սահմաններին, ցավոք սրտի չափազանց հոռետեսական տրամադրություն է ձևավորում Հայաստան-ԵՄ առանց վիզային ռեժիմի շուրջ քննարկումների հեռանկարի տեսանկյունից: Սրա առանցքային պատճառն անշուշտ այն է, որ Հայաստանը գտնվում է անվտանգային, ռազմա-քաղաքական ռուսական համակարգում, ինչը չեղարկելը ներկայումս օբյեկտիվորեն դիտվում է անհնարին: Համենայնդեպս, դրա փորձը Հայաստանի համար հղի է բազմապատիկ ավելի ռիսկով, քան որևէ արդյունավետ լուծման հեռանկարով:

Միևնույն ժամանակ սակայն, անկասկած է, որ Հայաստանը այս իրավիճակում առավել քան ունի չճամբարականացվելու, այդպիսին չընկալվելու անհրաժեշտություն և շփումները այդ թվում Եվրամիության հետ դառնում են շատ կարևոր: Հայաստան-ԵՄ առանց վիզային ռեժիմի հասկանալիորեն թե ընթացակարգային, թե իրավակիրառական, թե քաղաքական առումով բավականին տարողունակ թեման այդուհանդերձ կարող է լինել այդ ուղղությամբ կոնկրետ խոսակցության առարկա: Պատրա՞ստ են կողմերը սրան, և արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարի գրառումն այդ իմաստով ոչ միայն զուտ սիմվոլիկ է, այլ նաև առարկայական պատրաստակամության մասին ազդակ՝ Եվրոպայից պատասխանի ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում