«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ-ում այսօրվա միջադեպը անարգանք է համարում խորհրդարանական ինստիտուտի նկատմամբ:
Պատգամավորի կարծիքով՝ այս ընդդիմությունը մի նպատակ ունի՝ ամեն գնով գալ իշխանության, բայց նաև նշեց, որ նույն այդ ընդդիոմւթյան հետ տեսախցիկներից այն կողմ երբեմն ունենում են նաև կառուցողական քննարկումներ․ «Դասական ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից մենք շատ հեռու ենք»,-նկատեց Բադալյանը:
Հարցին, թե արդյոք այս մթնոլորտը չի հանգեցնի քաղաքական ապատիայի, պատգամավորը շեշտեց․ «Քաղաքական ապատիա թույլ չենք տա»: