Saturday, 02 03 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ամբողջությամբ այրվել է
3 հոգի դանակահարվել է մեքենան կայանելու վեճի պատճառով
Երևանում Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին, վնասվել է կայանված 4 մեքենա
00:33
Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է
Հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է ԵՄ դիտորդների ավելացում
Նորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետ
00:15
Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին
Գազայի հատվածում օգնության դիմելիս ավելի քան 100 մարդ Է զոհվել
23:45
Օրբանը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները
23:30
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը գալիք շաբաթ պաշտոնական այց կկատարի Հայաստան
Ռուսաստանի կեղծ թեզն է, թե Հայաստանում բևեռների բախման վտանգ կա
Մյունխենը ոչինչ չի փոխել, Ալիևն իր խաղն է խաղում, օգնում է Շոլցի միջնորդի դերին
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում անասնագոմի տանիք և մոտ 300 հակ անասնակեր է այրվել
Իր տանը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածը հայտնի ընկերության տնօրեն է
Հայաստանը «դանդաղ շտապում է» դեպի ԵՄ
Պատմության «երկսայրի սուրը»
Վլադիմիր Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել
21:40
Ալլա Պուգաչովան նոր ալբոմ է թողարկել
21:30
Լեհաստանի Շչեցին քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է
Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի
Բախտորոշ օր Իրանում. Գերագույն առաջնորդի կոչը.
20:50
Բուլղարիան դադարեցնում է Ռուսաստանից նավթի ներկրումը
Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին. Ռուբինյան
ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում
Թուրքիան ցանկանում է հարաբերություններն ամբողջությամբ կարգավորել Հայաստանի հետ. թուրք դիվանագետ
20:30
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը
20:20
ԻԻՀՊ կորպուսի սպա է զոհվել Սիրիային հասցված իսրայելական հարվածի հետևանքով
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece

CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի մասին։

//

Հոդվածը, որը վերնագրված է «Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ», ներկայացվում է 1990 թ․ տեղի ունեցած Բաքվում հայերի կոտորածների և դրան հաջորդած խորհրդային զորքերի մուտքն Ադրբեջան, և դիտարկում այն ամբողջական համատեքստում։ Հոդվածի հեղինակը նկատում է, որ տարեցտարի Ադրբեջանի քարոզչությունը ներկայացնում է հունվարյան դեպքերը` սկսելով խորհրդային զորքերի Բաքու մտնելուց հետո, որն էլ բացատրվում է իբրեւ թե անկախության դեմ պայքարող ժողովրդին ճնշելու միջոց։ Նա նաև զգուշացնում է այս քարոզչության երկարաժամկետ վտանգները։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացնում է հոդվածի հայերեն թարգմանությունը։

«Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ»

Հունվարի 19-ը հայերի համար ևս մեկ ցավալի և տխուր տարեդարձ է, քանի որ լրանում է ադրբեջանցիների կողմից Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող հայերի դեմ իրականացված զանգվածային սպանդի և վայրագությունների 32-րդ տարելիցը: Ըստ Human Rights Watch կազմակերպության, 1990 թվականի հունվարի 12-ից սկսած ու յոթ օր շարունակ հայ խաղաղ բնակիչներն ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների: Ավելի քան հարյուր մարդ սպանվել է ու ավելի քան 2000 հայկական տուն թալանվել և հրկիզվել է: Ավելին, Human Rights Watch կազմակերպության համապատասխան զեկույցում, որը ստորագրել է Ռոբերտ Քուշենը, նշվում է հետևյալը. «Գործողություններն ամբողջությամբ կամ միգուցե ամենևին էլ ինքնաբուխ չեն եղել, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ, ինչպես նաև նրանց հասցեները»։ Սպանդը տևել է մեկ շաբաթ` նախքան խորհրդային ուժերը վերջապես քաղաք մուտք գործեցին՝ կարգուկանոն հաստատելու համար: Այդ ժամանակ Բաքվում արդեն գրեթե հայ չէր մնացել, իսկ Ադրբեջանում խորհրդային վարչակարգը գտնվում էր անմիջական սպառնալիքի ներքո:

Միջազգային հանրությունը դատապարտել է հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված բռնությունները: Եվրախորհրդարանի բանաձևում արձանագրվում է հետևյալը.

«Նկատի ունենալով ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունների վերսկսումը, Եվրոխորհրդարանը գնահատում է, որ կան բազմաթիվ զոհեր ու այդ զոհերից ոմանք նույնիսկ մահացել են չափազանց սարսափելի պայմաններում»: Եվրոխորհրդարանը կոչով դիմել էր Եվրահանձնաժողովին և Եվրոպական Խորհրդին. «քայլեր ձեռնարկել և դիմել խորհրդային պատկան մարմիններին` Ադրբեջանում բնակվող հայերի անվտանգությունը գործնականում ապահովելու նպատակով՝ համապատասխան ուժեր ուղարկել այնտեղ՝ միջամտելու նպատակով»:

1990 թվականի սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում հրապարակված և 133 աշխարհահռչակ մտավորականների կողմից ստորագրված «Խորհրդային Միությունում Հայերի նկատմամբ իրականացված բռնությունների և սպանդի» վերաբերյալ բաց նամակում ասվում է հետևյալը.

«1988 թվականի Սումգայիթի սպանդին հաջորդեց 1988 թվականի նոյեմբերի Կիրովաբադի և Բաքվի սպանդը, իսկ 1990 թվականի սկզբից` Բաքվում ու Ադրբեջանի այլ շրջաններում շարունակվեց հայերի նկատմամբ սպանդը։ Այն փաստը, որ սպանդը կրկնվել է նույն մեթոդաբանությամբ, մտածելու տեղ է տալիս, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ բռնկումներ չեն։ Ընդհակառակը, մենք պետք է ընդունենք, որ հայ փոքրամասնության դեմ ուղղված հանցագործությունները կրում են համակարգված բնույթ, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն»։

Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը «Նյու Յորք Թայմս»-ին հայտարարել է հետևյալը.

«Այս սպանդն իրական ոչնչացման վտանգ է ներկայացնում՝ ինչպես Ադրբեջանում հայկական համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հայերի համար, որոնք կազմում են տեղի բնակչության 80%-ը»։

Սպանդի ողբերգական արդյունքը` Բաքվի հայկական համայնքի ամբողջական էթնիկական զտումն էր, որտեղ մինչև 1988 թվականը բնակվում էր մոտ երեք հարյուր հազար հայ։

Այդ իրադարձությունները երբեք չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ոչ էլ նույնիսկ հետագայում հետաքննվել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիներ նկարագրում է 1990 թվականի հունվարի իրադարձությունները՝ սկսած խորհրդային զորքերի Բաքու մուտքից, այնպես, որը կարող է տպավորություն ստեղծի, թե դա անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ զսպման գործողություն էր։ Ոչ մի խոսք չկա հայերի նկատմամբ իրականացված սպանդի ու էթնիկական ամբողջական զտումների մասին։ Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպվող պաշտոնական քարոզչական միջոցառումների ժամանակ որևէ անդրադարձ չի արվում հալածանքների զոհ դարձած հայերին։ Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցիները ներկայացվում են որպես խորհրդային ուժերի զոհեր և հիշատակվում` որպես «հանուն անկախության ընկած հերոսներ», իսկ իրականում նրանց մեջ եղել են հանցագործներ, որոնք խորհրդային զորքերի հետ բախումներից մի քանի օր առաջ վայրագություններ էին իրագործում հայերի նկատմամբ։

Ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է «արյունոտ հունվարը»` որպես Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի մաս` լռելով սակայն, մի շատ անհարմար ճշմարտության մասին՝ ամբողջ Խորհրդային Միությունում՝ 1991 թվականի մարտի 17-ի` ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ անցկացված հանրաքվեի մասին։ Դեպի անկախություն ձգտող խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին: Ընդհակառակն, Ադրբեջանի ժողովուրդը. որն իբր «պայքարում էր իր անկախության համար» մասնակցեց հանրաքվեին, որի 93%-ից ավելին կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ի պահպանմանը։ Այսինքն, այժմ խոսքը գնում է պատմության հերթական խեղաթյուրման մասին` իր ամենագռեհիկ արտահայտությամբ:

Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում, առաջացնում է նոր զոհեր և նոր ողբերգություններ։ Այդ դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում