Friday, 07 10 2022
24 ժամ հաղթանակը վայելելու համար․ «Փյունիկի» լուրջ հայտը Եվրոպայում
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
Հայաստանի հավաքականի խաղացողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Մխիթարյանից հետո․ Նոր առաջատար և իրավիճակ Հայաստանի հավաքականում
Ինչու ես ռուսներն Արսեն Զախարյանին «ուղարկում» Եվրոպա
Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
11:15
127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ
Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի հավաքականի մարզիչը չէ
Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․
Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում
Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն․ Վճռորոշ երկու խաղ Խոակին Կապառոսի համար․․․
Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
«Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»․ Եվս մեկ հաղթանակ պատերազմական իրավիճակում
Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․
Թասիբով խաղը․ «Փյունիկի» օրինակելի հաղթանակը պատերազմական իրավիճակում
«Փյունիկը» հաղթեց Սլովակիայի չեմպիոնին

Կփորձենք երկու ճակատով էլ հաջողությունների հասնել. «Արարատի» գլխավոր մարզիչ

«Արարատի» գլխավոր մարզչի կարգավիճակում առաջին հարցազրույցն Էդգար Թորոսյանը տվել է ակումբի մամուլի ծառայությանը.

– Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
– Ես արդեն մի քանի տարի է աշխատում եմ «Արարատի» համակարգում և ինձ համար շատ հարազատ է այս ակումբը: Գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկն ընդունել եմ շատ մեծ սիրով և պատասխանատվությամբ: Կփորձեմ ամենօրյա աշխատանքով հնարավորինս օգտակար լինել թիմին: Վարդան Բիչախչյանը շատ բարձր նշաձող է սահմանել և պետք է փորձենք պահպանել այն և ուրախացնենք ակումբի երկրպագուներին նոր հաղթանակներով:

– Ինչպիսի՞ տրամադրվածությամբ է թիմը պատրաստվում մրցաշրջանի երկրորդ հատվածին:
– Թիմի կազմի 90 տոկոսը պահպանվել է, լավ տրամադրությամբ սկսել ենք մարզումները: Տղաները լավ աշխատում են և ստուգողական հանդիպումների միջոցով պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:

– Ի՞նչ խնդիրներ է թիմը փորձելու լուծել գարնանային հատվածում:
– Առաջնությունում թիմը երրորդ տեղում է, իսկ գավաթի խաղարկությունում հասել է կիսաեզրափակիչ: Կփորձենք երկու ճակատով էլ հաջողությունների հասնել: Թիմը մոտիվացված և տրամադրված է մոտենում երկու մրցաշարերին էլ:

– Ի՞նչ կասեք մարզչական շտաբի վերաբերյալ:
– Մարզչական շտաբում են Ալեքսանդր Պետրոսյանն ու Ռաֆայել Սաֆարյանը, ովքեր խաղացել են «Արարատի» կազմում և որպես մարզիչ աշխատում էին ակումբի համակարգում: Դարպասապահների մարզիչ Էդիկ Երիցյանը նույնպես «Արարատում» աշխատելու փորձ ունի: Բոլորն էլ ակումբի իրական նվիրյալներ են և լավ տրամադրվածությամբ միացել են աշխատանքին: Առաջիկայում մարզչական շտաբը կհամալրվի ևս մեկ մասնագետով:

– Ի՞նչ կարող եք ասել ակումբի երկրպագուներին:
– Մենք այժմ շատ ունենք երկրպագուների աջակցության կարիքը: Նրանց կցանկանայի խնդրել, որ լցվեն համբերությամբ ու հավատով և լինեն թիմի կողքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում