Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր նախագահ, թե նոր «զոհ»

Հայաստանում քննարկվում է հարցը, թե ով է լինելու նոր նախագահ, որ կփոխարինի հրաժարական տված Արմեն Սարգսյանին: Մամուլում շրջանառվում են անուններ, թեև իշխող մեծամասնությունը դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին և գուցե թեկնածուի փնտրտուքի մեջ է: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն պետք է լինի անկուսակցական, նաև հանրայնորեն լայն ընդունելի, կոնկրետ քաղաքական ասոցիացիաներ չառաջացնող:

Անկասկած է սակայն մեկ այլ բան՝ ինչպիսին էլ լինի թեկնածուն և որքան էլ համապատասխանի հենց այդ չափանիշներին, որքան էլ նա դիտվի քաղաքականապես չեզոք, հանրայնորեն ընդունելի, միևնույն է նա դառնալու է Հայաստանում ձևավորված ծայրահեղ բևեռացված քաղաքական մթնոլորտի նոր զոհը: Պատրանք է մտածել, թե հանրապետության որևէ նոր նախագահ կարողանալու է իրապես լինել համախմբող գործոն, բերել հասարակական համերաշխության, ձևավորել հանդուրժողության մթնոլորտ և այլն: Հայաստանում քաղաքական իրարամերժությունն ու ծայրահեղ բևեռացվածությունը, քաղաքական ու անգամ մարդկային անհանդուրժողությունը գեներացված է, ու շարունակվում է նաև գեներացվել այն աստիճան, որ անկախ նախագահի անձից՝ որևէ գործիչ անկարող է լինելու հաղթահարել այդ մարտահրավերը և փոխել իրադրությունը: Ըստ այդմ, ունենալ նոր նախագահի թեկնածուի առնչությամբ էական սպասում, թերևս ավելորդ է: Իհարկե դա չի նշանակում, թե բացարձակապես անկարևոր է նոր նախագահի թեկնածուի ով լինելը, ինչպիսին լինելը, հանրայնորեն լայն ընդունելություն և ընկալում ունենալը:

Կարևոր է, անշուշտ, և այդ գործիչը կարող է լինել կարևոր դերակատար Հայաստանի ներհասարակական և ներքաղաքական համակեցության միջավայրի առողջացման գործընթացի համար: Պարզապես պետք չէ ունենալ պատրանքներ և անհրաժեշտ է թերևս արձանագրել, որ խնդրի լուծումը պահանջում է հավաքական ջանք, համակեցության միջավայրի առողջացումը վեր է մեկ անձի կամ անգամ մեկ քաղաքական միավորի ուժից: Քանի դեռ չկա հավաքական ջանքի գիտակցումն ու դրա ուղղությամբ շահագրգիռ ռեսուրսների գործնական մոբիլիզացիան ու աշխատանքը, խորքային մակարդակում խնդիրը մնալու է և նոր նախագահը լինելու է դրա հերթական թիրախներից մեկը: Միևնույն ժամանակ, նախագահի նոր թեկնածուն թերևս կարող է իր աշխատանքը սկսել հենց պատճառների խորքային հաղթահարմանն ուղղված առարկայական ջանքով: Մեծ հաշվով, նախագահը թերևս այլ անելիք չունի էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում