Tuesday, 29 11 2022
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
01:00
Չինաստանն Իսրայելին և Թուրքիային կոչ է անում դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
Ներկայացվել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց հիմնահարցերը
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահներ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը
Ռումբի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում
00:30
ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են

Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական տուգանքի չափը նախատեսվում է ավելացնել

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը: Մասնավորապես, նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ երեսնապատիկից մինչև յոթանասնապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Առաջարկն ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ տեղեկություն ստանալու հետ կապված կան մի շարք խնդիրներ՝ հարցումներին տրվում են ոչ լիարժեք պատասխաններ, իսկ եթե տրվում են, ապա բավական ուշացած:

«Մի կողմից բավական մեծ ծավալի խախտումներ ենք արձանագրել այս ուղղությամբ, մյուս կողմից չկա զսպող, կանխող մեխանիզմ, որը հնարավորություն կտա որոշակի բարելավել այս պրակտիկան: Եկանք այն եզրակացության, որ եթե վարչական պատասխանատվության նորմերը պատշաճ կիրառվեն, ապա կարող ենք ունենալ լուրջ կանխող գործառույթ: Մինչև պաշտոնյան անձնապես վնաս չկրի, հետագա խախտումները գործելիս զսպող գործոն չի լինի»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել առաջարկին, և այն նախագծի տեսքով դրվել է շրջանառության մեջ:

Նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Մարգարիտա Զալիբեկյանի խոսքով, գործող օրենքով սահմանված տուգանքի չափը գործնականում այդքան էլ չէր ծառայում իր նպատակին:

«Բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պարզապես պատասխան չտրամադրելը: Շատ քիչ տոկոս են կազմում օրինական մերժումները: Անհրաժեշտ ենք համարում տուգանքի չափի փոփոխությունները: Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փոփոխությունների կատարումը բխում է կառավարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,-ասաց Մարգարիտա Զալիբեկյանը:

Ի՞նչ պատկեր կա տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հիմքով դատական գործերի առնչությամբ: Որքանո՞վ է առկա օրենքը, թեկուզ, ցածր տուգանքի չափով, գործում, արդյո՞ք պաշտոնյանները տուգանվել են տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար: Պարզվում է, այս ուղղությամբ դատական գործերը շատ քիչ են:

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Անի Միքայելյանի խոսքով, պարզապես շատերը չեն դիմում դատարան:

«Հաշվի առնելով, որ դատարանները ծանրաբեռնված են և գործերը քննվում են շատ երկար, բնականաբար, շատերը պարզապես հրաժարվում են և չեն դիմում դատարան, որովհետև պահանջվող տեղեկությունը կոնկրետ ժամանակի համար է, իսկ 3 տարի ձգվող գործի պարագայում, նույնիսկ եթե տեղեկությունը տրամադրվի, արդեն դրա կարևորությունը կկորի»,- ասաց Անի Միքայելյանը:

Ի հավելումն դատական գործընթացների մասին հարցին՝ Շուշան Դոյդոյանն էլ նշեց, որ դատարանները, գործը երկար ձգվելուց հետո, նույնիսկ եթե բավարարում են տեղեկություն տրամադրելու պահանջը, չեն բավարարում տուգանելու պահանջը: Այսինքն, գործնականում պաշտոնյան չի տուգանվում տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար:

Ստացվում է, մի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար դատարան դիմողներն են շատ քիչ, մյուս կողմից, դատարանները հիմնականում չեն բավարարում տուգանելու պահանջը, այդ դեպքում ի՞նչ ակնկալել տուգանքի չափը բարձրացնելուց: Շուշան Դոյդոյանի խոսքով, շատ կարևոր է, որ դատարաններն այս գործերը քննեն արագ, սեղմ ժամկետներում: Դրանից բացի, վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, ըստ նրա, պետք է խրախուսվեն, որ ակտիվ կիրառվեն դատարաններում: Շուշան Դոյդոյանն առաջարկում է նաև ստեղծել արտադատական մեխանիզմներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում