Tuesday, 29 11 2022
01:06
Մունդիւալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
01:00
Չինաստանն Իսրայելին և Թուրքիային կոչ է անում դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
Ներկայացվել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց հիմնահարցերը
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահներ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը
Ռումբի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում
00:30
ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են

ՀՀ ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչներին ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի՝ հայկական գյուղերի մոտից հեռացման հրատապությունը

Բելգիայի ԱԳՆ-ում հունվարի 25-ին տեղի են ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը:

«Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը»,- նշված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:

ՄԻՊ-ն ընդգծում է, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

«Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:

Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):

Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն»,- գրված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում