Saturday, 28 05 2022
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Արցախում հանրահավաքը կթուլացնի Արայիկ Հարությունյանին, կուժեղացնի Փաշինյանին
ՌԴ-ն գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա՝ Արցախում
Շնորհավոր Հանրապետության տոնդ, Հայաստան ջան. Լիտվայի ԱԳՆ
Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը և Չինաստանը մոտ են լուսնային կայանի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը. Ռոգոզին
Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման մասին
19:30
Հյուսիսային Կորեայում հայտնում են կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
Հայտնի է դարձել, թե քանի ՏՏ մասնագետ է հեռացել Ռուսաստանից
ՌԴ կառավարությունը թույլատրել է ԵԱՏՄ տարածքում ազատորեն իրականացնել ապրանքների վաճառքն անմաքս առևտրի խանութներում
«Վրացական երազանք»-ը մեղադրանք է առաջադրել Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակի դեմ
Ֆրանսիայի հրապարակը՝ 18։10-ի դրությամբ
Զարթնեցրեք Լաոյին, բայց մի դարձրեք երեխաներին ձեր քաղաքական խնդիրների գործիք. Բադալյանը՝ Արցախի հանրահավաքի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բարենցի ծովից «Զիրկոն» հրթիռի հաջող արձակման մասին
Հայաստանում կամաց-կամաց ամրագրվում է Ադրբեջանից տարածվող ինֆորմացիան
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք
Ծայրահեղ մոտեցումներ են․ չենք կարող ամեն գնով խաղաղության գնալ, բայց տեղին չէ նաև «առանց թուրքի Հայաստան» բղավելը
17:33
Մալիում 2013 թվականից ի վեր զոհվել է ՄԱԿ-ի 258 խաղաղապահ
17:30
Ուղիղ․ «Դիմադրության շարժման» հանրահավաքը՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ձեռքբերման համաձայնագիրը
Կապառոսի ցուցակը․ Իսպանացի մասնագետը փորձում է ուղղել սխալները․․․
17:09
Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի համար տուգանել են 1 մլն դոլարով
Հայաստանը բա՞ց է թողել պահը, թե՞ այդուհանդերձ պետք չէ «արդարացնել» ադրբեջանական ագրեսիան
16:59
Իսպանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Լատվիայում զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու լուրերը
Հայաստանում հեծանվորդները դոպինգ ստուգում են անցել
16:55
Ինդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորի
Պետականությունը պահպանելու հսկայական մարտահրավերներ ունենք. միասնական աշխատանք է պետք. ՄԻՊ
16:30
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններն արդյունք չեն տվել. Reuters

Մեր երեք թշնամիները մեր շահերի հաշվին առևտուր են անում․ Հայաստանը պետք է դնի նախապայմաններ

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, «Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել». Փաշինյանը հիշեցնելով  Ռ. Քոչարյանի, նաև  Ս.Սարգսյանի հայտարարությունները, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի, իր համաձայնությունը հայտնեց  այդ դիրքորոշումների  հետ:   Եթե այդպես է, ինչո՞ւ են Բաքուն ու Անկարան նախանձախնդիր  պահանջում ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ՝ հայտնի է, որ Նախիջեւանը, Թուրքիայի եւ Հայաստանի համաձայնությամբ, Կարսի պայմանագրով հանձնվել է Բաքվի պրոտեկտորատին, որպես հայկական ինքնավարություն, առանց Բաքվի ինքնիշխան լիազորությունների։ Պայմանագրի գործողության առավելագույն ժամկետը սպառվել է։ Դա արդեն սահմանի փոփոխություն է, ի վնաս Հայաստանի, որքան էլ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չդնի Թուրքիայի հետ սահմանը։

Անտեղի եմ համարում այդպիսի հայտարարություն տարածելը: Ինչ կարիք կա նման բան ասելու, հատուկ ընդգծել դա, եթե Թուրքիան պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում այն դեպքում, երբ  մեր սահմաններն այս պահի դրությամբ խախտված են, չգիտենք, թե ինչքան ենք կորցրել: Ուրեմն նախ և առաջ Հայաստանը պետք է դնի նախապայմաններ. այն է՝ պահանջել մեր գերիների վերադարձ, նրանց  ճշգրիտ թվի  ներկայացում, մեր տարածքային ամբողջոթյան պահպանում  և զորքերի հետքաշում մեր օկուպացրած  տարածքներից: Հիմա էլ ուշ չէ, ուղղակի տեղին չի ասել Հայաստանը պահանջներ չի դրել հայ դատի պահանջ չի ներկայացրել, ինչպես մի թուրքական ասացվածքն է ասում, դա կոչվում  է «էշից առաջ ախոռ մտնել»:  Բացի այդ՝  դա Հայաստանի կամ միայն մեր պահանջը չէ, դա միջազգային հարց է, համամարդկային պահանջ, որ աստիճանաբար  ճանաչվելու և դատապարտվելու է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանն այդքան  ուժ ու հնարավորություն չունի տարածքային պահանջներ ներկայացնի:

Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ Թուրքիայի պահանջն անտեղի ի՞նչ  սահման են ուզում  նորից ճանաչենք, եթե Կարսի, Մոսկվայի պայմանագրեըը գործում է, չի վիճարկվել, հետևաբար  ի՞նչ  կարիք  չկա  վերաճանաչելու: Իսկ եթե ուզում է փաստացի ճանաչենք,թող Հայոց ցեղասապանությունը ճանաչի:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին էլ Փաշինյանը հայտարարել է, թե 1992-ին ՀՀ խորհրդարանն էական դեր չունեցող ԱՊՀ-ի հետ  պայմանագիր վավերացնելով՝ ճանաչել է այն։ Եթե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ինչու էր Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն 2009-ին մուրում 1-2 շրջանի վերադարձ: Ի՞նչ կարծիք ունեք, արդյոք նպատակահարմա՞ր է հիմա նման բան հայտարարել:

Նույնպես լրիվ անհարկի է այժմ  բարձրաձայնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, եթե, ինչպես վերևում  նշեցի,  Ադրբեջանն իր ոչ մի պարտավորություն չի կատարել: Մյուս կողմից՝ եթե   հաշտության պայմանագրի շուրջ բանակացություններ ենք պատրաստվում սկսել, այդ պարագայում  էլ պետք  է նախապայման դնենք իմ նշած պահանջները՝գերիների վերադարձ, Հայաստանի տարածքից ադրբեջանցիների դուրս բերում, ինչպես նաև դնենք Շուշիի և Հադրութի  հարցերը: Դա  Ռուսաստանի սեփականությունը  չէր, որ հանգիստ օժիտ տար:

Արցախը, ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի՝ Կարսի,Մոսկվայի չհրապարակված արձանագրությունների  մաս կազմելով,  հիմա ձեռք է բերելու միջպետական պայմանավորվածությամբ իրավական առումով մաքուր ու ընդունելի կարգավիճակ: Այսինքն՝ սա նշանակում է՝ սրբագրել հայ ժողովրդի դեմ գործած 1921-ի  ոճիրն ու հանցանքը, որը հետապնդվում էր 2020-ի Հայաստանի  դեմ պատերազմը: Արդյոք ռուս-թուրքական հակահայ օրակարգը տեղի՞ն է հայ ժողովրդին պարտադրել,  ջարդել հայ ժողովրդի գլխին:

-Հայաստանը, ցավոք,  ծանր  վիճակում է հայտնվել Պուտինի տականքության պատճառով, իսկ  Թուրքիան ավելի շուտ ուզում է օգտվել առիթից: Իսկ մեր  ղեկավարի ամեն մի հայտարարություն  առաջին հերթին պետք է համաձայնեցված լինի, չհակասի  Պուտինի դիրքորոշմանը, որն իր հերթին չպիտի հակասի  մեր մյուս թշնամիների պահանջներին ու շահերին: Այսինքն՝ հանձին  Պուտինի՝ մեր երեք թշնամիները մեր շահերի հաշվին առևտուր են անում: Փաստացի վերացել է Արցախի Հանրապետությունը, մի մասը թուրքին է հանձնել՝ Շուշի, Հադրութ, ֆիզուլի, մյուս մասն էլ զորանոց է դարձրել: Դրան զուգահեռ՝ ցավալիորեն  խաթարված  է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա էլ քիչ է՝Պուտին կոչեցյալ տականքը համաձայն է, որ Զանգեզուրի միջանցք բացվի, որպեսզի ինքը նաև այստեղ կարողանա ռուսական զորանոց սարքել: Իսկ դրա մասին ասել է Պուտինի խորհրդական Դուգինը՝շեշտելով, որ իրենք հրաշալի հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ և առավելագույնս այդ համագործակցությունը դրսևորվել է համագործակցությունն Արցախի հարցում է եղել: Բացի այդ էլ՝այդ տականքն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ եթե Ռուսաստանը չլիներ, չցանկանար,Ադրբեջանը հաջողության չէր հասնի, այնպես որ թող ավելորդ երես չառնի: Իհարկե, այս պարագայում սխալ է շնորհակալությամբ ընդունել Կրեմլի՝ հայատյաց տականքների որջի կեցվածքը, այլանդակություններն ու դիրքորոշումները հեշտ կուլ  տալ,  որ բարձր մակարդակով հակահայ քարոզչություն են տանում, նույնիսկ ատելություն են սերմանում: Մյուս կողմից՝ հայտնի է,որ  պետք է հաշվի առնել՝ Թուրքիան միշտ չէ, որ  ենթարկվում է Ռուսաստանին, համաձայնության է գալիս,հատկապես վերջին շրջանում: Ռուսական  թերթերը գրում են, որ վերջին հարցազրույցի ժամանակ Էրդողանը Պուտինի որևէ պահանջ չի ընդունել, մերժել է կտրականապես: Դրան գումարած՝ Թուրքիան  Ուկրաինային խոստանում է վերադաձնել Ղրիմը,բայց անգամ դա չի ստիպում Մոսկվային մի թթու բառ ասել Թուրքիային, մի կոշտ հակադարձում անել: Այդքանից հետո մենք ո՞նց կարող ենք որևէ դրական ակնկալիք ունենալ, շնորհակալ լինենք  Մոսկվայից:

Ի՞նչ կարծիք ունեք, որ թշնամության կառավարման առաջին,ամենալավ միջոցը սահմանների  բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Ինչպես կանրադառնա մեզ վրա սահմանների բացումը:  Վարչապետն ասաց նաև,որ մենք  կընդունենք Թուրքիայի հրավերը և կմասնակցենք Անթալիայի ֆորումին,որին հրավիրված է նաև Հայաստանը,բացի այդ՝ նշեց որ 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում է անցել,պատրաստ ենք շարունակել հանդիպումները՝տարածաշրջանային երկրների հետ երկխոսության ցանկացած հարթակ  կարևորելու համատեքստում: Ինչ կարծիք ունեք:

-Սահմանի բացումն առանձնապես ինչ-որ  բան չի տալու մեզ բոլոր առումներով, չարյաց փոքրագույնն է: Անթալիայի ֆորումին մասնակցելը նորմալ է, վտանգ չի պարունակում մեզ համար: Դե իսկ «3+3»-ի մասնակցությունը չի կարող դրական բան տալ մեզ, որովհետև այս ձևաչափը ստեղծվել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային որպես Մինսկի խմբի համանախագահներ դուրս թողնել տարածաշրջանի գործընթացներից, փոխարինելով նրանց Իրանով և Թուրքիայով: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դա շատ լավ հասկանում են և թույլ չեն տա և չեն տալիս, ինչը երևում է նաև Վրաստանի դիրքորոշումից: Ուղղակի  Ռուսաստանը ցանկանում է իր միջնորդությամբ տեղի ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչը լի է վտանգներով մեզ համար՝ընդհուպ Զանգեզուրի միջանցքի բացում ադրբեջանական ԶՈՒ ներխուժումով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, չի բացառվում՝ Զանգեզուրի կիսում ադրբեջանական զորքերի հետ: Բայց քանի որ այս կարգավորումներում մեծ դեր ունի ԱՄՆ-ն, նաև՝ԵՄ-ն  և ասում են, որ Մեղրիի միջանցք չի լինելու, սա նշանակում է ճնշում չի գործադրվելու մեզ վրա խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Ուշադրություն պետք է դարձնել, որ Բայդենն ասում է Մեղրիի միջանցք, ոչ թե Զանգեզուրի: Սա նշանակում է՝ ԱՄՆ-ի նախագահը խորապես է տիրապետում խնդրին: Բացի այդ՝ Հայաստանը  երբեք սահման չի փակել, այդ Թուրքիան է փակել՝ելնելով Հայաստանի հանդեպ որդեգրած հայատյաց քաղաքականությունից: Ինչ վերաբերում է արցախյան խնդրին,ապա դրանում Թուրքիան՝որպես երրորդ երկիր միջազգայնորեն չի կարող միջամտել, խառնվել, բայց  ոչ սահման փակելու, ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններին, արցախյան հակամարտությանը միջամտելու մասին Հայաստանը չի կարողանում համարձակվել  ասել, ինչը ճիշտ չէ: Ինչ վերաբերում է ուկրաինական զարգացումների հնարավոր ազդեցությանը, ապա Թուրքիայից եկող վտանգը կառավարելի պահելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է մնան երկկողմ տրամաբանության մեջ:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում