Sunday, 04 12 2022
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
01:02
Մունդիալ-2022․ Արգենտինան՝ քառորդ եզրափակչում է
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո
21:23
Մունդիալ-2022. Հս. Կորեան հաղթեց Պորտուգալիային. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․
10:47
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:05
Մունդիալ-2022. Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները փլեյ-օֆֆում են
Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը
11:00
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
ՖԻՖԱ-ի արձագանքը․ Տարվա սկանդալային հանդիպումը կկայանա այսօր
11:02
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:02
Մունդիալ-2022. Պորտուգալիան հաղթեց եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ
21:58
Մունդիալ-2022. Բրազիլիան նվաճեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր
Մունդիալ-2022. Գանան հաղթեց Հարավային Կորեային
17:25
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. անակնկալները շարունակվում են
16:14
Մունդիալ-2022. Սերբիան դրամատիկ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 ֆավորիտները
10:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:00
Մունդիալ-2022․ Գերմանիան և Իսպանիան չպարզեցին հաղթողին
22:05
Մունդիալ-2022. Խորվաթիան վստահ հաղթանակ է տանում, իսկ Բելգիան ձախողվում
16:15
Մունդիալ-2022․ Ճապոնիան զիջեց Կոստա Ռիկային
01:00
Մունդիալ-2022․ Արգենտինան հաղթեց Մեքսիկային
21:58
Մունդիալ-2022․ Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեց 1/8-րդ եզրափակիչ

Մխիթարյանը կհեռանա․ Որոշում կայացնելու ժամանակը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգայն հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»։ Այս մասին հայտնում է Romapress պարբերականը, նշելով, որ Հռոմի ակումբը արդեն իսկ փոխարինող է փնտրում հայ ֆուտբոլիստին։ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը ավարտվում է առաջիկա ամռանը, որից հետո մեր հավաքականի կիսապաշտպանը կդառնա ազատ գործակալ։ Ըստ պարբերականի Մխիթարյանի աշխատավարձը «Ռոմայում» տարեկան 3 միլիոն եվրո է և հենց դա է ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու հիմնական պատճառը։ «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է Մխիթարյանի փոխարեն ավելի քիչ վարձատվող ֆուտբոլիստներով համալրել թիմը։ Ավելի վաղն նշվում էր, որ Մխիթարյանը կարող է «Ռոմայից» ինքնակամ հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, առանց ֆինանսական փոխատուցման։ Արդեն իսկ պարզ է, որ «Ռոմայում» հայ ֆուտբոլիստի ապագան մշուշոտ է և եկել է որոշում կայացնելու ժամանակը։ Մինչև պայմանագրի ավարտը մնալով «Ռոմայում» 33-ամյա կիսապաշտպանը ըստ էության կկորցնի կես տարի։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» այս պահին միայն 6-րդն է և դժվար է կարողնա տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։

Կարճ ասած «Ռոմայում» շարունակվում է լճացման պրոցեսը։ Վստահաբար կարող ենք ասել նաև, որ Մխիթարյանը «Ռոմայի» հետ լուրջ հաջողությունների հասնելու, տիտղոս նվաճելու հնարավորություն ուղղակի չի։ Փորձենք հասկանալ կարիերան շարունակելու ինչ տարբերակներ ունի հայ ֆուտբոլիստը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը վերջին շրջանում զգալիորեն նվազել է հասնելով 10 միլիոն եվրոյի։ Սա նշանակում է, որ Մխիթարյանի պահանջարկը աստիճանաբար նվազում է։ Ստեղծված իրավիճակում Մխիթարյանի համար լավագույն տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելն է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ Այս մասին գրել էր calciomercatonews-ը, հավելելով, որ վերջին շրջանում հայ կիսապաշտպանը գտնվում է նշված թիմերի ուշադրության կենտրոնում։ Վերջին օրերին սակայն նշված Մխիթարյանի նշված ակումբներ տեղափոխվելու վերաբերյալ խոսակցությունները կարծես դադարել են։ Նախորդ տարվա աշնանը Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին մի քանի ռուսական ակումբներ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու «Կրասնոդարը»։ Նշվում էր, որ հայկական արմատներ ունեցող «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ և խոսել տեղափոխության հեռանկարների մասին:

Դեկտեմբերի վերջին մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը տեղեկություն էր տարածել, որ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատիրոջ հետ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ Ինչևէ, ռուսական մամուլում տեղեկություն կար նաև, որ «Զենիթը» ակտիվություն է ցուցաբերել Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն կրկին բացասական պատասխանի է արժանացել: Մի պահ խոսվում էր, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կարող է տեղափոխվել իսպանական «Սևիլիա»։ Վերջինս սակայն ակտիվություն չցուցաբերեց ուստի Մխիթարյանի Իսպանիա տեղափոխվելու տարբերակը ևս քիչ հավանական կարելի է համարել։ Կարծում ենք պարզ է, որ Մխիթարյանը մտադիր չէ կարիերան շարունակել Ռուսաստանում։

Քիչ հավանական ենք համարում նաև հայ ֆուտբոլիստի Իտալիայի առաջնութունից հեռանալը։ Ըստ ամենայնի Մխիթարյանին մոտ ապագայում կտեսնենք իտալական այլ ակումբում։ Այս պահին առաջնայինը սակայն Մխիթարյանի հնարավորինս արագ նոր ակումբի հետ պայմանավորվածություն ձեռք բերելն է։ Մխիթարյանը գտնվում է հիանալի մարզավիճակում և նրա պես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար երկար ժամանակ չի պահանջվի նոր ակումբում իր տեղը գտնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում