Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է կատարվում Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև

Բուրկինա Ֆասոյում օրերս տեղի է ունեցել զինված հեղաշրջում: Հայաստանում այս հանգամանքը բնականաբար չի արժանացել ուշադրության: Մենք ունենք մեր սուր խնդիրները, իսկ միջազգային հարցերում անկասկած մեզ համար էական հետաքրքրություն ներկայացնում են մեր մաշկին շատ ավելի մոտ խնդիրներ, հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության համատեքստում: Այդուհանդերձ, մեզանից հեռու թվացող իրադարձությունները իրականում կարող են մեզ լինել շատ ավելի մոտ, քան թվում է առաջին կամ աշխարհագրական հայացքից: Համենայնդեպս, դրանք առնչվում են Հայաստանին շատ մոտ գտնվող երկու խոշոր խաղացողների՝ Ֆրանսիայի և ՌԴ փոխհարաբերությանը: Խոսքն այն մասին է, որ Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած զինված հեղաշրջումից հետո նոր իշխանության աջակիցները արտահայտվում են Ֆրանսիայի դեմ և հայտարարում են ՌԴ հետ գործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին: Բուրկինա Ֆասոն այսպես ասած «ֆրանսիական Աֆրիկայի» երկրների շարքում է, որտեղ Փարիզն ունի ավանդական ազդեցություն, բայց որը փաստորեն կորցնում է այդ երկրներից մեկում: Ընդ որում, հետաքրքրության արժանի է այն, որ դա ամենևին առաջին երկիրը չէ:

Հակաֆրանսիական տրամադրություններ են նաև Մալիում, որտեղ Ֆրանսիան ունի ռազմական ներկայություն և ֆրանսիական ռազմական շարասյունն օրերս բախվել էր մալիցիների դիմադրության և նրանք ստիպել էին շարասյանը հետ շրջվել ու վերադառնալ տեղակայման վայր: Ինչպես հայտնի է, Մալիի հարցում ամիսներ առաջ ծագեց ֆրանս-ռուսական անհամաձայնությունը: Փարիզը հորդորում էր Մոսկվային զերծ մնալ Մալի ռուսական մասնավոր զորամիավորումներ «ուղարկելուց»: Խոսքը այսպես ասած վագներականների մասին է: Այդպիսով, «ֆրանսիական Աֆրիկայի»  արդեն երկրորդ երկրում բավականին թեժանում է ֆրանս-ռուսական դիմակայություն կամ ֆրանսիական ազդեցությունը հայտնվում է ռուսականով փոխարինվելու վտանգի առաջ: Կունենա՞ դա շարունակություն, թե՞ ոչ, և ի՞նչ գործընթացի հետ գործ ունենք մենք: Ռուսաստանն Աֆրիկայում ազդեցության տարածություն է ընդլայնում Ֆրանսիային դուրս մղելով, թե՞ Ֆրանսիան ինքն է դիմակայության մեթոդաբանությամբ որոշակի ազդեցության գոտիներ  զիջում Ռուսաստանին, քաղաքական որոշակի պայմանավորվածության շրջանակում՝ դրա դիմաց իր համար այլ առանցքային հարցերում ստանալով ՌԴ աջակցությունը:

Հարցն իսկապես բավականին բարդ է, բայց թերևս հետաքրքիր է և կարևոր դիտարկման համար, քանի որ ռուս-ֆրանսիական հարաբերության մեխանիկան Հայաստանի համար հիմնարար նշանակության հարցերից է, ընդ որում ոչ միայն այն պատճառով, որ Փարիզն ու Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակից են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում