Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Արդյո՞ք այս անհասկանալի լռությունը մեզ չի մոտեցնում այդ կանխատեսելի հեռանկարի իրականացմանը․ Նամակ վարչապետին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պատճեն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Սիմոնյանին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Ա.Միրզոյանին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Ա.Ղազարյանին

1988թ. փետրվարից՝ խաղաղ պայմաններում պայթած սումգայիթյան հայկական ջարդերից սկսած, մինչև 1993թ. նախ Խորհրդային Ադրբեջանի, ապա Ադրբեջանի Հանրապետության տարածքից հայ փախստականության և բռնությամբ դեպորտացված հայերի հոսքերը 2020թ. պատերազմի հետևանքով համալրվեցին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի և այլ շրջանների նոր փախստականությամբ:

32 տարի շարունակ Հայաստանում հաստատված հայ փախստականները միշտ հույսեր են փայփայել հայրենիք վերադառնալու, առնվազն՝ ազատագրված տարածքներում վերահաստատվելու: Ճիշտ է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները և Արցախի հարցով լուծումների փնտրմանը մասնակցող միջազգային կառույցները երբեք չեն խրախուսել մեր այդ ձգտումները, քչերին է հաջողվել լուծումներ գտնել և հայրենիքում վերահաստատվել, բայց դա երբեք չի նշանակել, որ փախստականների մեջ մարել են հույսերը: Մենք՝ խորհրդային ադրբեջանահայ փախստականներս, տարբեր միջոցներով՝ նամակներով, ցույցերով, հավաքներով, համագումարներով, փորձել ենք կրկին բարձրաձայնել մեր գոյության և մեր հույսերի մասին: Հատկապես ջանացել ենք հիշեցնել, որ բանակցային գործընթացներում մեր՝ հայ փախստականներիս գոյությունը մոռացության մատնելու ակնհայտ քաղաքականությունը հանցավոր և հակամարդկային է: Այսօր` 2020թ. պատերազմում Արցախի Հանրապետության պարտությունից հետո, մենք բոլորովին մոռացվել ենք, և կարծես թե հենց նույն մոռացությունն է սպառնում պատերազմի հետևանքով Արցախի բնակչության մի մասի հայ փախստականությանը: Մինչդեռ Արցախի բնակչության 2020թ. փախստականների զգալի մասը վերջին երեսուն տարիների ընթացքում կրկնակի, երբեմն նաև եռակի փախստականներ են դարձել, ինչպես Շահումյանի շրջանի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի՝ Սեյսուլան, Հացավան (Յարմջա) և տասնյակ այլ բնակավայրերի բնակչությունը: Նրանց շուրջն այնպիսի լռություն է, որ նույնիսկ Հայաստանի բնակչությունը, հայ ժողովուրդը չգիտեն այն անլուր տառապանքները, որ կրում են այդ բնակավայրերի մարդիկ՝ երրորդ, չորրորդ անգամ տարբեր տեղերից հավաքվելով, բնակավայր հիմնելով, և կրկին փախստական դառնալով՝ իրենց վերջին ունեցվածքը և ապրելու հեռանկարը կորցնելով: Սա որոշ իմաստով հիշեցնում է կիլիկահայերի ճակատագիրը. 1918-ին վերադառնալով Կիլիկիա՝ 1920-22-ին մեծ կորուստներով կրկին փախստական դարձան, հաստատվեցին Սիրիային պատկանող Անտիոքում, իսկ 1937-38-ին Անտիոքն անցավ Թուրքիային՝ դառնալով Հաթայի շրջան, և Անտիոքի ողջ հայ բնակչությունը, այդ թվում Մուսա լեռան հայկական գյուղերը ստիպված եղան երրորդ անգամ փախստական դառնալ: Իսկ Դերսիմում ապաստանած հայ փախստականները վերջնական ջարդերի ենթարկվեցին 1936-37թթ., ի դեպ, նույն տարիներին, երբ դաշնակից ԽՍՀՄ-ում բուռն զարգացում էին ապրում քաղաքական բռնությունները: Այդ տարիներին Լոզանի պայմանագրով Թուրքիայում հայ փոքրամասնության կյանքի երաշխավոր երկրները, մասնավորապես Անգլիան և Ֆրանսիան, ի պատասխան հայերի հանդեպ թուրքական բռնությունների և դեպորտացիաների, ասում էին, որ «չեն կարող միջամտել թուրքական քաղաքականությանը՝ չուզենալով զայրացնել Թուրքիային»:

Հիմա, ըստ երևույթին, ադրբեջանահայ և Արցախի փախստականների հարցով «Թուրքիային և Ադրբեջանին չզայրացնելու» հերթն է:

Հասկանալի է, որ մեր՝ փախստականներիս գոյության մոռացության քաղաքականությունը չի լուծում փախստականների հարցը: Ավելին` փախստականության առաջացման պատճառների, առհասարակ մեր գոյության մոռացության քաղաքականությունը ոմանց համար հեշտացնում է ներկայումս ընթացող բովանդակությամբ մեզ անհայտ բանակցությունների ընթացքը: Լռությամբ անցավ հունվարի 13-ը՝ 1990թ. Բաքվի հայկական ջարդերի պիկի օրը, ենթադրելիորեն նույնքան աննկատ կանցնեն փետրվարի 26-29-ը՝ հայոց ցեղասպանության հարություն առած գործողության՝ սումգայիթյան հայկական սոսկալի ջարդերի 34-րդ տարելիցը: Սրանք այն օրերն են, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչ հեռանկար է սպասվում Արցախի հայ բնակչությանը Ադրբեջանի կազմում: Արդյո՞ք այս անհասկանալի լռությունը մեզ չի մոտեցնում այդ կանխատեսելի հեռանկարի իրականացմանը:

Հիսուն տարի՝ մինչև 1965թ., ԽՍՀՄ-ում բացարձակ լռություն էր Հայոց Ցեղասպանության մասին առհասարակ: Ավելին, այդ Ցեղասպանության կենդանի վկաներին պատժում էին ԽՍՀՄ պատժիչ մարմինները: 1965թ.-ից հետո ցեղասպանության «հիշողության թույլատրված հարությունը» դիվանագիտորեն զուսպ և կառավարելի էր:

Մեծարգո՛ պարոն Վարչապետ, այն փաստը, որ փախստականներով հարուստ մեր երկրում մենք վաղուց արդեն միայն «միգրացիոն ծառայություն» ունենք, որ «փախստական» բառը պաշտոնապես ջնջվել է հայկական պաշտոնական մարմինների անուններից, մեզ տագնապեցնում է: Մենք սկսում ենք հավատալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը մի կողմից ջնջում է փախստականներին և փախստականության պատճառները մեր ռազմավարությունից, մյուս կողմից վերակառուցում է անփախստական հանրային հիշողություն և անփախստական դիվանագիտություն:

Մեր՝ փախստականներիս համար սա բացարձակապես անհասկանալի, անընդունելի և անմարդկային քաղաքականություն է: Չե՞ք նկատել, որ սումգայիթյան, Բաքվի ջարդերը, որ Հայկ. ԽՍՀ ԳԽ-ն որակեց ցեղասպանության շարունակություն, Շահումյանի հայերի դեպորտացիան, հակահայկական բռնությունները դուրս են մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեքստից: Շուտով հավանաբար ադրբեջանական «փախստականները» կվերադառնան իրենց «լքված» բնակավայրերը: Որևէ մեկին հայտնի՞ է, թե ինչ է լինելու հայ փախստականների ճակատագիրը:

Մեծարգո՛ պետական այրեր, մենք՝ փախստականներս, չենք կարող միանալ ձեր լռության քաղաքականությանը և մեծ հույսեր ունենք, որ այս տարվա փետրվարի 26-28-ին ՀՀ կառավարման մարմինները լայնորեն կանդրադառնան փախստականության խնդրին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում և ՀՑԹԻ-ում գիտաժողովներ կկազմակերպեն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին, կկազմակերպեն ադրբեջանահայ փախստականության համագումար և փետրվարի 27-ը կհայտարարեն Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հիշատակի օր:

Ադրբեջանից և Արցախի Հանրապետությունից փախստականների հասարակական կազմակերպությունների անունից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում