Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Գործարար Լևոն Մարկոսը խոստանում է մեծ ներդրումներ, եթե Սերժ Սարգսյանի կողմից իրենից գողացածը վերադարձնեն

Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը շարունակում է պահանջել իրենից տարիներ առաջ թալանածը։ Դեռևս 2021-ի սեպտեմբերին Լևոն Մարկոսը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն ներկայացնելով իր հետ կատարվածը:

Գործարարը պատմում է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Լևոն Մարկոսին համոզել են գնել սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը, նա ներդրել է 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ, դարձել բանկի սեփականատեր, սակայն պարզվել է, որ բանկն արդեն սնանկացած էր:

2018 թվականի հեղափոխությունից հետո  «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Գործարար Լևոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տևել է չորսուկես ժամ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:

Գործարարն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իմ ունեցվածքը զավթվել է Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կողմից:

Գործարարը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակը գրել է դեռևս սեպտեմբերին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել. «Սերժ Սարգսյանը բոլորի ձեռքից խլել է ունեցվածքը: Ես այդքան պետությանն եմ օգնել, բանակին եմ օգնել, իսկ իրենք իմ բոլոր շուկաները, գործարանները խլել տարել են, տվել են իրենց մարդկանց: Հիմա դրանք հետ բերելու մասին է խոսքը: Ես ուզում եմ իրենց հարց տալ՝ ե՞րբ եք վերադարձնելու ձեր գողացածը, էդքան գողացել եք: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե երբ է այդ հարցը լուծվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե որն է ձգձգման պատճառը:

Լևոն Մարկոսը հավաստիացրեց, որ եթե իրենից գողացածը վերադարձնեն, ինքը տեսնի, որ Հայաստանում արդարությունը վերականգնվում է, խոշոր ներդրումներ կանի Հայաստանում. «Հենց որ իմ ունեցվածքը վերադարձրեցին, ես այդ բոլոր գործարանները նախ կսկսեմ աշխատեցնել, միաժամանակ խոշոր ներդրումներ կանեմ Հայաստանում: Տեսնեմ՝ որ ոլորտում են խորհուրդ տալիս, ես անպայման ներդրումներ կանեմ:

Մինչև մարդկանցից ու պետությունից տարիներ շարունակ թալանածը չվերադարձնեն, ներդումների դաշտը չի բարելավվի: Իհարկե, եթե իշխանությունն արդարություն չհաստատի, ոչ ոք Հայաստանում փող չի ներդնի: Եթե տեսնենք, որ արդարությունը վերականգնվում է, իշխանությունները աշխատում են, ես շատ գործարարների կբերեմ ինձ հետ: Նաև տեղում էլ ներդրումներ անողները կշատանան»,-ասաց նա:

Գործարարը հիշեցրեց, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը իր նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որ ինքը չվերադառնա Հայաստան. «այց հետո տեսավ, որ ես աղմուկ բարձրացրեցի, նաև Պուտինին գրեցի, որ էս մարդն ինձ թալանել է, ՌԴ մարմինները ստուգեցին, տեսան, որ իմ նկատմամբ որևէ բան չկա: Դրանից հետո այլևս Սերժ Սարգսյանը ոչինչ չարեց»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում