Thursday, 18 04 2024
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին

Բիզնես գործունեություն եմ ծավալում Սանկտ Պետերբուրգում, իսկ Հայաստանում զբաղվում եմ քաղաքականությամբ. Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք է բերել «СПБ – Капиталстройэкс» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը:

« Շինարարությունը ամենակայուն և հեռանկարային բիզնես ոլորտներից մեկն է։ Վստահ եմ` բիզնես հաջողությունները երբևէ կնպաստեն հայաստանյան քաղաքական նախագծերի իրագործմանը»,-գրել է նա:

Այս առնչությամբ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այո, բիզնես գործունեություն է ծավալում տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, սակայն այնտեղ տեղափոխվելու որևէ մտադրություն չունի:

«Ընտրություններից հետո, ժողովրդի կամոք պետական պաշտոնից ազատվելուց հետո մի քանի երկրներում զբաղվում եմ նման գործունեությամբ: Ես սրանով պատասխանում եմ բազմաթիվ հարցերին, թե ինչու եմ պարբերաբար բացակայում Հայաստանից: Իսկ Հայաստանում զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, ղեկավարում եմ «Ալյանս» կուսակցությունը, որը պատրաստվում է փետրվարին երկրորդ ընդլայնված ֆորումին: Կուսակցական գործունեությունս շարունակվում է, անդամներով ավելի ակտիվ, ճիշտ այնքան ժամանակ, որքան ժամանակ «Ալյանսը» կպայքարի ՀՀ-ում իշխանության փոփոխության համար»,-ասաց նա:

Հարցին, թե չի՞ պատրաստվում ներդրումներ անել նաև Հայաստանում, Ուրիխանյանը նախ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի ունեցել և չունի նման առաջարկ, առաջարկը եղել է Սանկտ Պետերբուրգում, ապա հավելեց, որ Հայաստանում ևս զբաղվում է տարատեսակ, այդ թվում ձեռնարկատիրական գործունեությամբ:

Դիտարկմանը, որ որևէ ընկերության 50 տոկոսի բաժնետեր դառնալը մեծ նյութական ռեսուրսներ է ենթադրում, նախկին պատգամավորն արձագանքեց. «Նայած ինչ ծավալի գործունեությունը է իրականացնում և ինչ շրջանառություն ունի տվյալ ընկերությունը»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում