Friday, 24 03 2023
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Ընթանում են քննարկումներ․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման մասին
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջիկայում կշրջանառվի ակադեմիական քաղաքի ստեղծման նախագիծը
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Լուրերի օրվա թողարկում 12:00
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»

Արմեն Սարգսյանի աղը ներքաղաքական «բաց վերքի» վրա

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առնչությամբ հանրային, քաղաքական արձագանքը բավականին հակասական է իր բնույթով: Բանն այն է, որ Հայաստանում նախագահի ինստիտուտը գործնականում խորհրդանշական է, ինչպես օրինակ ցանկացած կամ գրեթե ցանկացած խորհրդարանական կառավարմամբ երկրում: Օրինակ, այդ առումով տարբեր է Վրաստանում, որտեղ խորհրդարանական կառավարում է, բայց նախագահն ընտրվում է ժողովրդական քվեարկությամբ: Բայց, վրացական տարբերակը կարծես թե բացառություն է, երբ խորհրդարանական երկրում նախագահը ևս տնօրինում է առաջնային ներկայացուցչական մանդատ: Միով բանիվ, Հայաստանում նախագահի ինստիտուտի խորհրդանշականությունն ակնառու է: Նախագահը ունի սահմանադրական որոշակի լիազորություններ, որոնք սակայն չունեն վճռորոշ նշանակություն, հիմնականում արարողակարգային են, հատկապես այն պարագայում, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ավանդույթներն ու մշակույթը: Այդ ֆոնին, հանրապետության նախագահի հրաժարականը չպետք է դառնար մեծ քննարկումների առարկա, քանի որ նախագահը առանցքային և «առաջնային» քաղաքական խաղացող չէ: Այստեղ հանրային արձագանքի բնույթը կանխորոշողը թերևս միայն Արմեն Սարգսյանի տրամաչափը չէ:

Անկասկած է, որ տրամաչափի առումով Սարգսյանը Հայաստանում ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական կյանքում խաղացող դերակատարների թերևս առաջնային հնգյակում է՝ երեք նախկին նախագահների և գործող վարչապետի հետ: Այդ հանգամանքը իհարկե էապես փոխում է խորհրդանշական պաշտոնի հանրային ընկալումը: Բայց, բանը թերևս միայն այդ հանգամանքը չէ: Արմեն Սարգսյանը կամա, թե ակամա վերածվել էր յուրօրինակ «բուֆերի»՝ ներկա և նախկին իշխող ուժերի միջև: Իհարկե, այդ բնորոշումը խիստ պայմանական է, սակայն Արմեն Սարգսյանը լինելով ընտրված դեռևս նախկին՝ նախահեղափոխական խորհրդարանում, շարունակեց աշխատանքը թավշյա հեղափոխությունից, 44-օրյա պատերազմից և 2021  թվականի արտահերթ ընտրությունից հետո: Դրանով Արմեն Սարգսյանը կամա, թե ակամա «խորհրդանշում» էր Հայաստանում առկա հետհեղափոխական իրավիճակի բավականին յուրահատուկ մի առանձնահատկություն: 2018 թվականի իրադարձությունները Հայաստանում հանգեցրին իշխանափոխության, բերեցին կառավարող համակարգի փոփոխության, հանգեցրին նախկին համակարգի բնույթին բնորոշ համակարգային կոռուպցիայի ապամոնտաժման, ու դրանով իսկ դիտվեցին հեղափոխական, սակայն դրան զուգահեռ ժամանակի ընթացքում զարգացավ առանձնահատուկ «երկբևեռություն»: Երկու բևեռներից մեկը նոր իշխանությունն էր, մյուսը՝ նախկին իշխանությունը, որն այդ կարգավիճակում ամրացավ քայլ առ քայլ, և ավելի «մեծ քայլերով»՝ պատերազմի հետևանքով: Եվ որքան էլ այդ զարգացումները կարող են պայմանավորվել հետհեղափոխական հիմնարար ռեֆորմացիայի բացակայությամբ, այդուհանդերձ իրենց մեջ այդ զարգացումները կրում էին զգալիորեն օբյեկտիվ հիմքեր, պայմանավորված նաև նրանով, որ հետհեղափոխական նոր իրավիճակը արդյունավետ գնահատել և օգտագործել չկարողացավ թե նոր իշխանությունը, թե նաև որևէ այլ քաղաքական ուժ:

Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի այդ ստատուս-քվոն, այդ հարաբերակցությունը չունի որևէ հեռանկար և ուղղակի դատավճիռ է Հայաստանի համար, մի շարք պատճառներով: Ինչպես խուսափել, «բեկանել» այդ «դատավճիռը», սա Հայաստանի գլխավոր հարցն է մոտ ու հեռու ապագայի համար: Ահա այդ համատեքստում, նախագահի պաշտոոնից Արմեն Սարգսյանի հեռանալը որոշակիորեն խորհրդանշում է Հայաստանի այդ մարտահրավերը՝ ներքաղաքական «վակուումի» առկայությունը, որ կա խորքային առումով: Արմեն Սարգսյանը, որ նախկինից ներկա «բուֆերն» էր, այժմ հեռանում է, իրենով կամա, թե ակամա ի ցույց դնելով Հայաստանի գերխնդիրը՝ ներքաղաքական լեգիտիմ ամբողջականությամբ ստատուս-քվոյի ձևավորման անհրաժեշտությունը, «ներկայից-ապագա» անցման  շրջափուլի հրամայականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում