Thursday, 30 03 2023
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Տվյալներ են ստացվել, որ ՌՈ աշխատակիցն լպիրշ վարք է դրսեւորել սանձազերծել ծեծկռտուք
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
Լուրերի օրվա թողարկում 16:00
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

Միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանի երեք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործում

Միջազգային մի շարք կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության՝ արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին: Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ծրագիրն իրականացվելու է երեք բաղադրիչով՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանական համակարգի և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա: «Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ արդեն իրականացվել է, և մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը: Արդարադատության նախարարությունը այն եզակի կառույցներից է, որ բոլոր երեք ուղղություններով է հանդիսանում շահառու, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կառավարության վերաբերմունքը այն բոլոր նախաձեռնություններին, որը իրականացվում է այս ծրագրի շրջանակներում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից: Այն միտված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների հզորացմանը, իրազեկվածությանն ու կրթության խթանմանը: Ոստիկանության բարեփոխումների բաղադրիչն իրականացվելու է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ: Այն աջակցելու է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների իրականացմանը: Իսկ սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացվելու է ՄԱԶԾ-ի կողմից՝ նպաստելու սահմանադրական բարեփոխումների առաջխաղացմանը ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման միջոցով:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորեց ծրագրի իրականացումը, և շեշտեց, որ այն 24 ամիսների ընթացքում աջակցելու է ՀՀ կառավարության բարեփոխումներին և հաշվետու հաստատությունների ստեղծմանը:

«Ծրագիրը նաև շատ կարևոր է սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար: Մենք գնահատում ենք այն առաջընթացը, որ տեղի է ունեցել Հայաստանում: Հաշվետու մարմիններ ստեղծելը ժամանակ է պահանջում, բայց մենք արդեն տեսնում ենք հստակ քաղաքական կամք, այդ իսկ պատճառով մեր ակտիվ մասնակցությունն ենք ցուցաբերում այս ոլորտին»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում