Friday, 27 05 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է
21:45
Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը ճանաչել է որպես մասնագիտություն
ՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին
21:15
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը
21:00
Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:50
Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը
20:40
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի
Չարենցավանում 32-ամյա ամուսինը կրակել Է կնոջ վրա. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
20:20
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց
Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:51
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը
Հայաստանը Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում
19:24
Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
Վաղվա հանրահավաքը Արցախում ազգադավ օրակարգ է
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը
19:00
Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ
Իրանը պլանավորում Է ռուսաստանյան պողպատը փոխանակել ավտոպահեստամասերով
Օրվա թիվը` 20
18:40
ՆԱՏՕ-ի երկրների ռազմանավերը Հելսինկի կժամանեն մայիսի 27-ին
Ակցիայի մասնակիցը հարվածել է ոստիկանին․ ինչպես են բերման ենթարկում նրան
18:30
«Շվեդիան և Ֆինլանդիան չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն կատարել Թուրքիայի պահանջները». Ստոլտենբերգ
Այդ մտավորականներից մեկը վերջերս պաշտոն էր խնդրում իշխանությունից
18:20
ԱՄՆ-ում հայտարարել են գազի ու նավթի վաճառքից Ռուսաստանի ռեկորդային եկամուտների մասին
Լարված իրավիճակ՝ Սևան-Երևան մայրուղու վրա
18:11
G7-ի երկրները պայմանավորվել են ածխածնազերծել էներգետիկական հատվածը
18:10
Ջոնսոնն առաջարկել Է ստեղծել դաշինք ի հակակշիռ Եվրամիության
Արբանյակն ու Հայաստանի օպերատիվ-ռազմավարական գերխնդիրը
Ժիրինովսկու հիմնած ՌԼԴԿ-ի նոր ղեկավար է ընտրվել Լեոնիդ Սլուցկին

Ուկրաինական պայթյունի կովկասյան հնարավոր արձագանքները

Հունվարի 24-ին փակ ռեժիմում տեղի ունեցավ ԱՄՆ ու ՌԴ նախագահների հերթական հեռախոսազրույցը, որի նախաձեռնողը ՌԴ նախագահ Պուտինն է: Դրա բովանդակության մասին հայտնի չէ ոչինչ, թեև հնարավոր է թերևս պատկերացնել, թե ինչ հարցեր կարող էին քննարկվել, հաշվի առնելով վերջին շրջանի ամերիկա-ռուսական օրակարգը՝ ուկրաինական էպիկենտրոնով: Ինչու՞ էր ՌԴ նախագահ Պոււտինը տեսել Բայդենին զանգահարելու կարիք, այն դեպքում, երբ նախորդ շաբաթավերջին Ժնևում Լավրովին հանդիպած Բլինքենը հայտնել էր, որ ԱՄՆ-ը այս շաբաթ կներկայացնի անվտանգության վերաբերյալ ՌԴ գրավոր պայմաններին գրավոր պատասխան: Արդյո՞ք ՌԴ-ն պատասխանը ստացել է շաբաթվա հենց սկզբին և Պուտինը որոշել է զանգահարել Բայդենին, թե՞ պատասխանից առաջ Պուտինն ունեցել է հավելյալ հարցեր կամ «ճշտելու» հանգամանքներ:

Բոլոր դեպքերում, լարվածությունը ուկրաինական իրավիճակում շարունակում է աճել, միաժամանակ այդ աճն ուղեկցվում է մեծ անորոշությամբ: Թվում է, որ ռազմական բախում անխուսափելի է, սակայն ինչ մասշտաբով և հետագա ինչ հանգուցալուծմամբ: Արդյո՞ք բանավոր, քաղաքական մակարդակում համաձայնության գրեթե չենթակա, համաձայնության համար անհնարին քաղաքական պայմանները կիրագործվեն պատերազմով: Ի վերջո, պատերազմով քաղաքական հարցերի հանգուցալուծումը վերջին շրջանում դարձել է խոշոր խաղացողների հիմնական գործիքակազմ, ինչը ցավոք սրտի կիրառվեց նաև արցախյան ուղղությամբ: Այստեղ մտահոգիչ հարցերից մեկը, որ հնչում է Հայաստանում, կապված է հետևյալ հանգամանքի հետ. հնարավո՞ր է արդյոք, որ ուկրաինական ուղղությամբ ռազմական գործողությունների ծավալման պարագայում Ադրբեջանը փորձի առիթից օգտվել Կովկասում: Տեսականում իհարկե հնարավոր է հավանական դիտարկել ամեն ինչ, սակայն գործնականում դրա հնարավորությունը քիչ է, կամ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի հնարավոր ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական «բազան»:

Եթե Ռուսաստանը այդ պատերազմում ենթատեքստային որոշակի համաձայնությունների մեջ լինի Նահանգների հետ, ապա Կովկասի կայունության համար անհանգստանալ թերևս պետք չէ: Սակայն, եթե հնարավոր պատերազմը ուղեկցվի նաև քաղաքական թեժ դիմակայությամբ, ապա պետք չէ բացառել, որ կարող են առաջանալ Կովկասում՝ Ռուսաստանի թիկունքում լարվածության հրահրմամբ Մոսկվային ճնշելու մոտիվներ: Ինչ կլինի այդ դեպքում, բարդ է ասել, սակայն Կովկասի առնչությամբ մտահոգությունը թերևս պետք է դիտարկել այդ համատեքստում: Թեև, այստեղ էլ իրավիճակը թերևս ավելի շուտ հիպոթետիկ է, քան «պրակտիկ»: Պրակտիկայում հուսադրող է այն, որ ԱՄՆ-ը կարծես թե ունի թե  Իրանի հետ հարցում քաղաքական համաձայնությունների առաջընթաց արձանագրելու տրամադրվածություն, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացով որոշակի հետաքրքրվածություն: Ռեգիոնալ ապակայունությունը կարող է հարվածի տակ դնել երկու ուղղությունն էլ, մինչդեռ ինքնին այդ ուղղություններով դրական ընթացքը արդեն իսկ յուրօրինակ մարտահրավեր է Ռուսաստանի համար, հետևաբար քիչ է հավանականությունը, որ կառաջանա ապակայունացման ռիսկերով ճնշել Մոսկվային, եթե ուկրաինական ուղղությամբ իրավիճակը սպառնա դուրս գալ ընդհանուր վերահսկողությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում