
«Ռոմայի» գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ա սերիայի 23-րդ տուրի «Էմպոլիի» դեմ մրցավեճում։
«Բարդ բարդ հանդիպում ստացվեց։Գոհ եմ բոլոր տղաների խաղից, բայց ընդունենք, որ երկրորդ կեսում «Էմպոլիին» լավ ֆուտբոլ ցուցադերց։ Մխիթարյանը գերազանցեց Ռիչիին։ Մենք վերլուծել էինք մրցակցին, եւ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց։ Ընդմիջումից հետո մենք գցեցինք տեմպը, մրցակիցն օգտվեց դրանից, բայց մենք վերահսկում էինք խաղը։
Օլիվեյրան տարբերվում է մյուսներից։ Ես գիտեի, որ նա գերազանց է կարողանում որոշումներ ընդունել եւ չսխալվել։ Օլիվեյրան ունի բնավորություն, կարողանում է խաղը պահել վերահսկողության տակ»,- ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ այս մրցավեճում «Ռոման» առավելության էր հասել 4։2 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։