Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող էր ավելի մեծ հարկեր վճարել․ պետք է փոխել սեփականատերերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

-Պարոն Արիստակեսյան, ՊԵԿ-ը հրապարակել է 2021 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որտեղ գրեթե նույնությամբ պահպանվել են առաջին տասնյակում ներառված ընկերությունները: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Կարծում եմ՝ տնտեսական ակտիվությունը և նրանց հարկային պարտավորությունները կատարումը քաղաքականության հետ կապ ունի: Եթե նախկին իշխանությունների ժամանակ «Ալեքս Գրիգը» առաջատարների ցանկում էր, հիմա այն կարծես թե չկա: Ցանկում հիմնականում առաջատարները բնական մենաշնորհ ծառայություններ մատուցող ընկերություններն են՝ գազ, էլեկտրականություն: Եվ եթե հիմա չկան օլիգարխներ, ապա կան մեծահարուստներ, որոնք դաշտում հանգիստ կարողանում են գործել և ունենալ որոշակի հաջողություններ տնտեսության ոլորտում: Իսկ, ընդհանուր առմամբ, տնտեսության ակտիվություն չեմ տեսնում: Եթե նախորդ տարիներին Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն և նմանատիպ կազմակերպություններ են եղել ցուցակում, այդպես էլ նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀԿ-ն խոշոր հարկատու էր: Երբ այն ժամանակ այդ մասին բարձրաձայնեցինք, թե ինչպես եղավ, որ կուսակցությունը խոշոր հարկատու է, պարզվեց, որ եկամտահարկի և սոցիալական վճարների գծով կուսակցությունը առաջատար է, քանի որ կուսակցության գրասենյակի աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում: Հիմա էլ այս նոր հարկատուների շարքը լրացնում են պետական մարմիններում աշխատող մարդիկ, որոնց թե՜ աշխատավարձի բարձրացումը, թե՜ ապօրինի պարգևավճարները և նրանցից գանձվող եկամտահարկի և սոցիալական վճարների շնորհիվ դառնում է խոշոր հարկատու: Սա տնտեսություն չէ, սա բյուջետային միջոցների օգտագործումն է՝  ի նպաստ որոշակի էլիտար անձանց պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման և ոչ թե արժեստեղծ աշխատանքի համար: Արժեստեղծ աշխատանքը պետք է պլանավորվեր շահութահարկով, ավելացված արժեի հարկով, ակցիզային հարկով, ինչու չէ նաև գույքահարկով:

Ուզում եք ասել, որ խաղի կանոնները չեն փոխվե՞լ:

  Ձևի առումով ոնց որ փոխվեցին, բովանդակության առումով՝ ոչ: Եթե նախկինում ասում էինք, որ կաշառք է տրվում, որի ապացույցները չկային, բայց մեր իրականություն մեջ գոյություն ուներ, հիմա կաշառքները տրվում են գնումների գործընթացով,  ապօրինի պարգևավճարներով, որևէ չհիմնավորված աշխատավարձով, որևէ չհիմնավորված դրամաշնորհներով: Տեսեք՝ ովքեր են ստանում պետական բյուջեից դրամաշնորհներ: Խաղի կանոնները ձևով փոխվեցին, բովանդակությամբ՝ ոչ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականնն է զբաղեցնում: Լա՞վ է, թե ոչ:

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախկինում էլ եղել է կամ առաջինը, կամ երկրորդը, կամ երրորդը, դրանից ներքև երբեք չի եղել: Կոմբինատի արտադրանքը մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում: Բայց, իհարկե, կարող էր արտադրության կազմակերպման խորացման ճանապարհով պետական բյուջե շատ ավելի մեծ հարկեր վճարել: Այսինքն՝ այդ գումարներից որոշակի մասը շահութահարկով գնում է դրանց սեփականատերերին, որոնք ՀՀ ռեզիդենտներ չեն: Ընդամենը վերջերս այդ կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը տրվեց պետությանը, որը նույնպես մութ գործարք կարելի է համարել, դա հանրային չի, Հայաստանի օրենսդրությամբ չի: Ռուսական ընկերությունը դա նվիրեց մեզ, ո՞ր կապույտ աչքերի համար: Մենք կարող ենք քննարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման օրինականությունը, ըստ այդմ որոշում կայացնենք և փոխենք սեփականատերերին: Այդ դեպքում ընկերությունը կբերեր ավելի մեծ եկամուտներ պետությանը:

Շատերն են նշում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 15 տոկոս նվիրաբերության գործարքը թափանցիկ չէր և հանրությունը չհասկացավ՝ ինչ կատարվեց:

Ես չգիտեմ՝ օրենքի որ տառին համապատասխան է նվերն ընդունվում, ինչի՞ համար է նվեր տրվում: Նույն գործընթացներն, օրինակ Սերժ Սարգսյանի կամ այլ նախկին օլիգարխներից նվերներ են ընդունում և ուրախացել, թե՝ տեսեք, 30 մլն դոլար բյուջե եկավ, բայց ինքը հանցագործ ճանապարհով է չէ՞ այդ փողը վերցրել: Ինչու դատական գործընթացներ չանցան, ինչու անցումային արդարադատության բոլոր գործիքները չօգտագործեցին, ինչու չկատարվեց հեղափոխության ժամանակ ժողովրդին տված խոստումը, որ ժողովրդից գողացածը կոպեկ առ կոպեկ պետք է բերվի բյուջե: Հիմա ստեղծվում է գործող իշխանություններին մերձավոր օլիգարխների մի նոր խավ: Նայեք ՔՊ-ի որոշ անդամների հայտարարագրերը, ինչպիսի եկամուտներ ունեն, ինչպիսի ընկերություններում բաժնեմասեր ունեն, այդ ինչպե՞ս երեք տարվա մեջ ստեղծեցին այդպիսի իրավիճակ, երբ աղքատության մակարդակը 3 տոկոսով ավելացել է պաշտոնական տվյալներով, երբ միգրացիան երկրից ուժեղանում է: Այս պայմաններում այդ մարդիկ էդ ո՞նց հարստացան, ինչո՞ւ հարստացան, և ստեղծեցին առանձին տնտեսության ճյուղեր, մենաշնորհներ, որոնք տրվեցին ՔՊ-ի ճանաչված անձանց: Կամ ասֆալտապատման աշխատանքները պետք է ուսումնասիրել ու տեսնել, թե այդ ինչպես է, որ գնումներում միշտ հաղթում են այն ընկերությունները, որոնք նորաստեղծ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում