Friday, 27 05 2022
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը
Միջադեպ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում․ Ինչպես է Չալոյանը լքում պայքարը
Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնությունում
Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ դուրս գալով կիսաեզրափակիչ
Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Լիբանանին
Մխիթարյանի հրաժեշտի խաղը՝ «Ռոմայում»․Գրավիչ պայմանագիր հայ ֆուտբոլիստի համար
12:37
Հայ ըմբիշները պարգևատրվեցին ՎԲԵԹ-ի կողմից
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականից այսօր ռինգ դուրս կգան 9 բռնցքամարտիկներ
Բռնցքամարտի ԵԱ․ Համոզիչ հաղթանակ տարավ նաև Դավիթ Չալոյանը
Բռնցքամարտի ԵԱ․ Գուրգեն Մադոյանի ջախջախիչ հաղթանակը
Բաչկովը իր հաղթանակը նվիրեց կնոջը՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Մեծ պարոնի անհավանական վստահությունը․ Հայ-պորտուգալական ֆանտաստիկ արդյունք
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր Հայաստանն ունի 4 մասնակից
17:51
Հայ ծանրորդները սկսում են պայքարը վարպետների միջազգային բաց առաջնությունում
Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հարությունյանի փայլուն հաղթանակը
Բռնցքամարտի ԵԱ․ Վախթանգ Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Լիբանանին
Ռուբեն Հայրապետյանից հետո․ «Փյունիկի» ծանր, բայց արդարացի հաղթանակը
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր կմենամարտեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ
«Փյունիկը»` Հայաստանի չեմպիոն
Բռնցքամարտի ԵԱ․ Համբարձում Հակոբյանը պայքարը սկսում է հաղթանակով
Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վախթանգ Դարչինյան
Մխիթարյանը մեկնել է Ալբանիա․«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ֆեյնորդի» դեմ խաղում
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Բռնցքամարտի ԵԱ․ Պարտվեց նաև Նարեկ Զախարյանը
Հայաստանի առաջին կորուստը Եվրոպայի առաջնությունում
14:00
Ալեն Սիմոնյանն ընդունել է Աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր պայքարը կսկսեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ
Մեր առաջ հաղթանակը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
15:49
Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի միջազգային մրցաշարում

Աննախադեպ 10 օր Հայաստանի ազգային հավաքականի համար

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բավարարվեց 4-րդ հորզոնականով։ Մեր գլխավոր թիմին հաջողվեց վաստակել 12 միավոր տանելով 3 հաղթանակ, նույնքան հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի։ Մեզ չհաջողվեց լուծել թիմի առաջ դրված գլխավոր խնդիրը, այն էր նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Առջևում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունն է։ Մինչ այդ 2022 թվականի հունիսին կսկվի Ազգերի լիգայի խաղարկություն։ Սա գալիք տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունն է մեզ համար։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը B դիվիզիոնի առաջին ենթախմբում Ուկրաինայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Ի դեպ, Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունը մեր հավաքականի համար կարելի է աննախադեպ համարել։ Մասնավորապես, 2022 թվականի հունիսին մերոնք 10 օրվա ընթացքում կանցկացնեն միանգամից 4 հանդիպում։ Նման խիտ գրաֆիկով Հայաստանի ազգային հավաքականը երբև չի խաղացել։ Հունիսի 4-ին մերոնք կհյուրընկալվեն Շոտլանդիային, իսկ երեք օր անց Երևանում կմրցեն Իռլանդիայի հետ։ Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայում կմրցի այս երկրի ազգային թիմի հետ, իսկ հունիսի 14-ին հյուրընկալի Շոտլանդիային։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ 2022 թվականի հունիսը աննախադեպ լինելուց զատ նաև վճռորոշ է լինելու մեր հավաքականի համար։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն գրանցելով հաղթեց C դիվիզիոնի ենթախմբում, բարձրանալով ավելի ուժեղ B դիվիզիոն։

Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության այս անգամ խաղարկվելու են նաև Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Նախորդ խաղարկության ընթացքում շատ էր խոսվում, որ մեր հավաքականի համար ուղեգրի համար պայքարը շատ ավելի հեշտ կլինի C դիվիզիոնում և պատմական հաղթանակը մեզ ոչինչ չտվեց։ Հայաստանի ազգային թիմը պատերազմական իրավիճակում Խոակին Կապառոսի գլխավորությամբ ցուցաբերելով կամային բարձր որակներ պայքարեց մինչև վերջ։ Մերոնք առաջնոդրվեցին առողջ մրցակցության և ազնիվ խաղի կանոնների սկզբունքներով ինչն օրինակելի դրսևորում էր։ Եվրոպայի առաջնության եզրափակչում Ազգերի լիգայի միջոցով հայտնվելու համար հիմա մեզ անհրաժեշտ է հաղթել ընտրական ենթախմբում։ Սթափ գնահատելով իրավիճակը, սակայն հասկանում ենք, որ այս ճանապարհով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ողեգրին տիրանալն այնքան էլ իրատեսական չէ։Չմոռանանք, որ 2023 թվականի մարտից սկսվելու է Եվրոպայի առաջնության հիմնական՝ ընտրական փուլը։

ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մեր հավաքականի առաջ խնդիր է դրված նվաճել 2022 աշխարհի առաջնության կամ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր։ «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։ Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր հերթին մեկնաբանելով վիճակահանության արդյունքը նշել էր․ «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու:Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»: Ինչ եզրակացություն կարելի է անել մեր հավաքականի գլխավոր մարզչի և ավագի մեկնաբանություններից։ Թե Կապառոսը և Մխիթարյանը Ազգերի լիգան համարում են պայքարի կարևոր փուլ։ Նրանք իրենց մեկնաբանություններում զերծ են մնացել Եվրոպայի առաջնության ուղեգրի մասին խոսելուց, միևնույն ժամանակ դա չհամարելով անիրատեսական։ Սա միանգամայն ճիշտ մոտեցում և գնահատական է։ Արձանագրենք թերևս հետևևյալը․ անկախ արդյունքից Ազգերի լիգան մեր հավաքականի համար պայքարի կարևոր մի փուլ է Եվրոպայի առաջնության եզրափակչում հայտնվելու ճանապարհին։Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսում Մելիքբեկյանը նշել էր, որ ազգային թիմի առաջ խնդիր է դրված պահպանել տեղ Ազգերի լիգայի B դիվիզիոնում։

Նվազագայուն խնդրի լուծումը կնշանակի, որ Հայաստանի ազգային թիմը պատրաստ է ընտրական փուլում լուրջ պայքար մղել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Նշենք, որ գալիք տարվա մարտին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանացկացնի Չեռնոգորիայի և Նորվոգիայի հետ։ Մարտի 24-ին Կապառոսի թիմը երևանում կմրցի Չեռնոգորիայի հետ, իսկ 5 օր անց կհուրընկալվի Նորվեգիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում