Saturday, 28 05 2022
Մայիսի 28-ի դասերը. անկախության արժեքը չի ընկալվել, այսօր էլ պետության դեմ են գործում
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Արցախում հանրահավաքը կթուլացնի Արայիկ Հարությունյանին, կուժեղացնի Փաշինյանին
ՌԴ-ն գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա՝ Արցախում
Շնորհավոր Հանրապետության տոնդ, Հայաստան ջան. Լիտվայի ԱԳՆ
Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը և Չինաստանը մոտ են լուսնային կայանի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը. Ռոգոզին
Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման մասին
19:30
Հյուսիսային Կորեայում հայտնում են կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին
Հայտնի է դարձել, թե քանի ՏՏ մասնագետ է հեռացել Ռուսաստանից
ՌԴ կառավարությունը թույլատրել է ԵԱՏՄ տարածքում ազատորեն իրականացնել ապրանքների վաճառքն անմաքս առևտրի խանութներում
«Վրացական երազանք»-ը մեղադրանք է առաջադրել Սորոսի հիմնադրամի թբիլիսյան գրասենյակի դեմ
Ֆրանսիայի հրապարակը՝ 18։10-ի դրությամբ
Զարթնեցրեք Լաոյին, բայց մի դարձրեք երեխաներին ձեր քաղաքական խնդիրների գործիք. Բադալյանը՝ Արցախի հանրահավաքի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բարենցի ծովից «Զիրկոն» հրթիռի հաջող արձակման մասին
Հայաստանում կամաց-կամաց ամրագրվում է Ադրբեջանից տարածվող ինֆորմացիան
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք
Ծայրահեղ մոտեցումներ են․ չենք կարող ամեն գնով խաղաղության գնալ, բայց տեղին չէ նաև «առանց թուրքի Հայաստան» բղավելը
17:33
Մալիում 2013 թվականից ի վեր զոհվել է ՄԱԿ-ի 258 խաղաղապահ
17:30
Ուղիղ․ «Դիմադրության շարժման» հանրահավաքը՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ձեռքբերման համաձայնագիրը
Կապառոսի ցուցակը․ Իսպանացի մասնագետը փորձում է ուղղել սխալները․․․
17:09
Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի համար տուգանել են 1 մլն դոլարով
Հայաստանը բա՞ց է թողել պահը, թե՞ այդուհանդերձ պետք չէ «արդարացնել» ադրբեջանական ագրեսիան
16:59
Իսպանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Լատվիայում զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու լուրերը
Հայաստանում հեծանվորդները դոպինգ ստուգում են անցել
16:55
Ինդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորի
Պետականությունը պահպանելու հսկայական մարտահրավերներ ունենք. միասնական աշխատանք է պետք. ՄԻՊ

Նիկոլ Փաշինյանը փորձում է շահել ժամանակ ու տարածություն

Փաստ չէ, որ Հայաստանում լինելու է Սահմանադրության փոփոխություն և կառավարման մոդելի փոփոխություն, նախօրեին հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է Սահմանադրության հաճախակի փոփոխությունը: Նիկոլ Փաշինյանը նաև կողմ է արտահայտվում կառավարման խորհրդարանական մոդելը պահպանելուն:

Հայաստանում Սահմանադրության փոփոխության թեմայի հանդեպ հետաքրքրությունը նորովի բորբոքեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, որի մասին հայտարարության մեջ նա նշում էր կիսանախագահական մոդելի վերադառնալու անհրաժեշտության և կարևորության մասին: Նիկոլ Փաշինյանը սակայն ոչ միայն մոդելի փոփոխությունը չի արժանացնում հավանության, այլ փաստորեն դեռևս առկախ է թողնում Սահմանադրության փոփոխությունն ինքնին, ասելով, որ աշխատանքային խումբը կգնահատի՝ արժե փոխել Սահմանադրությունը, կատարել դրանում փոփոխություններ, թե՞ ժամանակը չէ կամ չկա անհրաժեշտություն:

Անկասկած է թերևս, որ Նիկոլ Փաշինյանի համար Սահմանադրության փոփոխության հարցը կարևոր է որպես գործընթաց, որը տալիս է ներքին և գուցե նաև արտաքին խաղի հնարավորություն, կախված իրավիճակից, ըստ անհրաժեշտության: Այլ կերպ ասած, Սահմանադրության փոփոխության հարցը Նիկոլ Փաշինյանի համար ակնհայտորեն ոչ թե նպատակ է, այլ մանևրի միջոց: Չի բացառվում իհարկե նպատակի առկայությունը, որի մասին սակայն Նիկոլ Փաշինյանն այժմ գերադասում է չբարձրաձայնել, թերևս հենց իր մանևրի հնարավորությունը պահելու համար: Այն, որ Հայաստանի Սահմանադրությունը մեղմ ասած հեռու է օպտիմալ լինելուց, անկասկած է: Ընդ որում, այստեղ խնդիրը Սահմանադրության բովանդակությունն էլ չէ, այլ այն, որ Հայաստանում բացակայում է քաղաքական համակարգն ու քաղաքական ավանդույթը, մշակույթը: Այդ պայմաններում ցանկացած Սահմանադրություն ունենալու է խնդիր, որովհետև խոշոր հաշվով խնդիրը այն գլուխների մեջ է, որոնց ներքին փոխհարաբերությունը պետք է կարգավորի Սահմանադրությունը: Եթե այդ գլուխները չեն եկել այդ գործիքի գիտակցման անհրաժեշտության, չեն եկել դրա շուրջ փոխզիջման, Հայաստանում որևէ Սահմանադրություն չի աշխատելու լիարժեք, եթե անգամ տեքստի առումով լինի անթերի: Իսկ Հայաստանում անկասկած դեռևս գոյություն չունի Սահմանադրոության շուրջ քաղաքական դերակատարների շուրջ փոխզիջում, որովհետև խոշոր հաշվով գոյություն ունի կապիտալի և քաղաքականության հարաբերակցության խնդիր՝ սեփականության ձևավորման և պաշտպանության խորքային հարցի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում